Saturday, 25 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Անձը համակարգչային խարդախությամբ հափշտակել է 3.3 մլն դրամ, կատարել փողերի լվացում. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել անձի կողմից համակարգչային խարդախություն և փողերի լվացում կատարելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

«Մասնավորապես՝ Մ.Ա.-ն 2021 թվականի հունիսի 24-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու նպատակով ապօրինի հասանելիություն է ստացել տարբեր կայքերում գրանցված խաղային և վճարահաշվարկային կազմակերպությունում գրանցված հաշվառման հաշիվներին և համակարգչային տվյալը մուտքագրելու միջոցով հափշտակել է անձանց խաղային հաշիվներին և կցված բանկային քարտերին առկա ընդհանուր՝ 3 մլն 398 հազար 350 ՀՀ դրամ գումարը:

Այնուհետև, Մ.Ա.-ն հափշտակված գումարը ելքագրումների կամ խաղային պարտությունների տեսքով փոխանցել է տարբեր կայքերում այլ անձանց անվամբ գրանցված և իր կողմից փաստացի կառավարվող խաղային, էլեկտրոնային դրամապանակների հաշիվներին՝ ստանալով դրանք տնօրինելու հնարավորություն:

Բացի այդ, Մ.Ա.-ն հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների ծագման աղբյուրը և իրական բնույթը թաքցնելու նպատակով՝ մշակված հանցավոր գործողությունների կիրառմամբ մի շարք անձանց՝ իր կողմից կառավարվող հաշիվներից մյուս հաշիվներին փոխանցելու, նոր հաշվում առաջացած գումարը որպես խաղադրույքի արդյունքում առաջացող հաղթանակ ցուցադրելով, խաղադրույքներով և կանխիկացումներով կատարել է փողերի լվացում:

Մ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը) և 296-րդ հոդվածի 1-ին մասով (փողերի լվացումը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում