Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Ուկրաինայում ընտրությունները խաղաղության ծրագրի կետերից մեկն են և պետք է անցկացվեն «հնարավորինս շուտ». Զելենսկի

Ուկրաինայում ընտրությունների հարցը խաղաղության ծրագրի կետերից մեկն է։ Գործընկերները կարծում են, որ քվեարկությունը պետք է տեղի ունենա համաձայնագրի ստորագրումից հետո «հնարավորինս շուտ»։ Ինչպես տեղեկանում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ից՝ այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«(Խմբ.՝ խաղաղության ծրագրի) 18-րդ կետն է այն, որ Ուկրաինան պետք է ընտրություններ անցկացնի հնարավորինս շուտ՝ համաձայնագրի ստորագրումից հետո։ Որքան հնարավոր է շուտ։ Դա գործընկերների տեսլականն է։ Դե, մենք հասկանում ենք, թե որտեղից է դա գալիս», – բացատրել է  Զելենսկին։

Նախագահը նշել է, որ Ուկրաինան կարող է ընտրություններ անցկացնել, բայց պետք է նաև անվտանգություն լինի այդ գործընթացի համար։

Միևնույն ժամանակ նա նշել է այն հարցերը, որոնց վերաբերյալ կարող են բարդություններ լինել: Նրա խոսքով՝ հավանաբար, անհրաժեշտ կլինի հատուկ դրություն սահմանել, մինչ «զորքերը հետ են քաշվում կամ հետ չեն քաշվում»։ Զելենսկին նաև հարց է բարձրացրել, թե ինչ անել զորահավաքի հարցում՝ չանցկացնե՞լ, վերափոխել թե՞ չանել մասնակիորեն և մասնակիորեն զորացրել մարդկանց։

«Բայց ամենագլխավորն է որևէ ժամկետով չկորցնել զորքերը, չկորցնել դիրքերը։ Դա շատ վտանգավոր է», – հավելել է Զելենսկին։

Նախագահը նաև հնարավոր է համարել, որ համաձայնագրի ստորագրումից հետո որոշ ժամանակ ռազմական դրությունը կարող է չվերացվել, օրինակ, կես տարով կամ մի քանի ամսով։

Այդ ժամանակ, անվտանգության ապահովման դեպքում տեղի կունենան Ուկրաինայի նախագահի ընտրություններ, իսկ երբ արդեն չեղյալ կհայտարարվի ռազմական դրությունը, կանցկացվեն խորհրդարանական և տեղական ընտրությունները։

Նա նաև չի բացառել, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ հանրաքվեի հետ միաժամանակ։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում