Ելիսեյան պալատն առաջիկա օրերին կդիտարկի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բանակցություններ անցկացնելու հնարավորությունը։
Այդ մասին հայտնել է AFP-ն՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահի աշխատակազմին։
«Այն, որ Կրեմլում հավանություն են տվել այդ քայլին, լավ է։ Առաջիկա օրերին մենք կորոշենք, թե որն է բանակցությունների անցկացման օպտիմալ եղանակը»,- Ելիսեյան պալատի ներկայացուցչի խոսքերը մեջբերել է գործակալությունը։








































