Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
Նշենք, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին իր մասնակցության մասին հայտարարել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը նախատեսված է դեկտեմբերի 21-ին՝ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Դեկտեմբերի 21-22 Սանկտ Պետերբուրգում պլանավորված է նաև ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։









































