Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Լեմկինի ինստիտուտը Դոնալդ Թրամփին միջնորդել է զբաղվել Բաքվում պահվող հայ պատանդների հարցով

Բաքվում ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարությունը» մոտենում է ավարտին: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ «մեղադրյալներն օգտվում են վերջին խոսքի իրավունքից»: Առաջինը հանդես է եկել ԼՂՀ չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը: Եթե հավատանք պաշտոնական «ԱզերԹաջ» -ի տեղեկությանը, ապա Արայիկ Հարությունյանն ասել է, որ «լինելով շատ իրազեկված, առաջին անգամ է լսում իրադարձությունների մասին, որ ներկայացվում են որպես ռազմական հանցագործություններ»: Նա խոսքն ավարտել է այս ընդհանրացմամբ. «Ռազմական հանցագործությունների համար պատասխանատուները եթե օր –կենդանության չդատվեն, ապա դատվելու են այն աշխարհում»:

Ադրբեջանի կիսապաշտոնական minval politika-ն խիստ անհանգստացած է: ԱՄՆ-ում գործող Լեմկինի ինստիտուտը, որ զբաղվում է էթնիկ զտումների և ցեղասպանության ուսումնասիրությամբ և կանխարգելիչ հանրային գործունեությամբ, Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների հարցով «բաց նամակ» է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Նամակում, ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ, ասվում է. «Մենք համոզված ենք, որ հայ պատանդներին աջակցությունը և նրանց վերադարձի ապահովումը կընդգծի տարածաշրջանում խաղաղության հաստատման նախագահ Թրամփի հայտարարած առաքելությունը և ԱՄՆ դիրքերը կամրապնդի Միջերկրական ծովից մինչև Խաղաղ օվկիանոս»:

Լեմկինի ինստիտուտի գնահատմամբ, «թեև նախագահ Թրամփը բազմիցս ընդգծել է իր դերը կայունության աջակցության և հետագա հակամարտությունների կանխարգելման գործում, այդ առաքելությունը թերի է մնում այնքան ժամանակ, քանի դեռ անհայտ թվով հայ ռազմագերիները կշարունակեն պահվել Ադրբեջանում»: Լեմկինի ինստիտուտը, ինչպես բաց աղբյուրներն են վկայում, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները կանխելու կոչով 2022-2023 թվականներին դիմել է Եվրոպայի խորհրդի նախագահ Միշելին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, Գերմանիայի կանցլեր Շոլցին, ԱՄՆ պետքարտուղար Բլինկենին, իսկ աղետից հետո՝ արդեն նաև Միացյալ Նահանգների նախագահ Բայդենին:

Բաքվում, ինչպես ակնհայտ երևում է իշխանական լրատվամիջոցի հրապարակումից, խիստ անհանգստացած են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների հաստատման գործընթացի համատեքստում Դոնալդ Թրամփը կարող է դիմել Իլհամ Ալիևին, որպեսզի նա Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության ներկայացուցիչներին «ներում շնորհի»: ԱՄՆ նախագահի «խնդրանքով» Ալեքսանդր Լուկաշենկոն վերջերս 123 քաղբանտարյալի ազատ է արձակել, փոխարենը ստացել հանքային պարարտանյութերի արտահանման թույլտվություն:

Ադրբեջանական լրատվամիջոցը Լեմկինի ինստիտուտին մեղադրել է «ռազմական հանցագործների դեմ դատավարությունը ոչ օրինական ներկայացնելու նպատակադրվածության» մեջ: Բաքվում, ըստ այդմ, մտահոգված են, որ ԼՂ նախկին պաշտոնյաների և զինվորականների դեմ «սև վրա սպիտակով կարված քրեական գործը» միջազգային դատական ատյաններում կպայթի, եթե «մեղադրյալներն» իրենց իրավունքների պաշտպանության իրավական գործընթաց սկսեն: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները և հեղինակավոր լրատվամիջոցները Լեմկինի ինստիտուտի ուսումնասիրությունները և հայտարարությունները «լիովին անկողմնակալ և վստահելի» են ճանաչում: ԱՄՆ նախագահին այդ հաստատության «բաց նամակը» կարելի՞ է մեկնարկ համարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում