Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Ոստիկանության նախկին պաշտոնյան կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից գումար է ստացել. նախաքննությունն ավարտվել է

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված  նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության նախկին ծառայողը, կաշառքի միջնորդության պատրվակով մի շարք անձանցից 2024 թվականի ընթացքում ստացել է տարբեր չափի դրամական միջոցներ, յուրաքանչյուր դեպքում՝ 250.000-400.000 ՀՀ դրամ:

«Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ քաղաքացիներն իրենց մատնանշած անձանց օգտին ապօրինի գործողության, այն է՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ընթացակարգերի շրջանցմամբ վարորդական վկայականներ ստանալու, իսկ որոշ դեպքերում՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը վերականգնելու համար, երկու այլ անձանց օժանդակությամբ փորձել են կաշառք տալ պաշտոնյաներին, սակայն կաշառք տալուն ուղղված գործողությունները նրանց կամքից անկախ հանգամանքներում չեն իրագործվել, քանի որ ՆԳՆ ոստիկանության նախկին ծառայողը, նշված անձանցից գումար ստանալով, այն որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել»,–  նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու համար ոստիկանության նախկին ծառայողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով: Պաշտոնատար անձանց կաշառք տալու փորձի օժանդակության համար երկու անձի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Եվս հինգ անձի նկատմամբ կաշառք տալու փորձի համար հանրային քրեական հետապնդումներ չեն հարուցվել գործուն զղջալու հիմքով։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում