ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում Վենեսուելայի դեմ պատերազմ սկսելու հավանականությունը: Այս մասին նա հայտնել է NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ոչ, ես չեմ բացառում դա», – ասել է նա՝ անդրադառնալով համապատասխան հարցին:
Միևնույն ժամանակ ԱՄՆ ղեկավարը հրաժարվել է մանրամասնել՝ արդյոք վենեսուելական նավերին ԱՄՆ-ի հարվածները կարող են անմիջականորեն հանգեցնել պատերազմի: Սակայն նա հաստատել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է իրականացնել լցանավերի նոր կալանումներ:
«Եթե նրանք բավականաչափ հիմար լինեն և դա շարունակեն, ապա լցանավերը կուղակվեն մեր նավահանգիստներից որևէ մեկը», – նշել է Թրամփը, երբ նրան խնդրել են նշել հնարավոր կալանումների ժամկետները:







































