Բելգիայի Անտվերպեն նահանգի Մերկսպլաս բանտում կալանավորների միջև ծագած խնդրի հետևանքով ոչ ոք չի տուժել, զոհեր չեն եղել։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հաղորդում է Soir թերթը՝ հղում անելով բանտի վարչակազմի մամուլի խոսնակ Վալերի Կալեբոյին։
«Զենք չի կիրառվել, վիրավորներ չկան», – նշել է նա։
Կալեբոյի խոսքով՝ մոտ 40 տարեկան կասկածյալը փակել է իր խցի դուռը և պատանդ է վերցրել երկու խցակիցների։ Նա հավելել է, որ կասկածյալի դրդապատճառները կապված են եղել իր՝ մեկ այլ բանտ տեղափոխելու խնդրանքի հետ, որը երկար ժամանակ մերժվել էր գերբնակեցման պատճառով։
Բելգիայի բանտային վարչակազմի գլխավոր տնօրեն Մաթիլդե Ստինբերգենը դեկտեմբերի 16-ին հայտարարել է, որ բանտերի գերբնակեցման պատճառով կա Բելգիայի բանտային համակարգի փլուզման վտանգ։








































