Թաիլանդի թագավորական բանակը հաստատել է, որ Կամբոջայի հետ շարունակվող սահմանային հակամարտության ընթացքում զոհերի ընդհանուր թիվը հասել է 21-ի։ Այս մասին հայտնում է թաիլանդական The Nation թերթը։
Բանակի տվյալներով՝ դեկտեմբերի 17-ին Սիսակետ և Սա Կաեո նահանգներում տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհվել է երկու թաիլանդցի զինվոր։
Կամբոջական Khmer Times թերթի փոխանցմամբ՝ Կամբոջայի թագավորական կառավարության ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 18-ի, իսկ վիրավորներինը՝ 78-ի, իսկ տեղահանվածների թիվը գերազանցել է 476 000-ը։








































