Sunday, 26 07 2026
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ

Ալիևը Պուտինին մարտահրավեր է նետում

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը նախկին առաջին փոխվարչապետ Աբաս Աբասովի նկատմամբ հետախուզում է հայտարարել: Աբասովը 2006թ. ազատվել է զբաղեցրած պաշտոնից և մշտական բնակության տեղափոխվել Մոսկվա, որտեղ ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել: Ադրբեջանական մամուլում նա հայտնի է որպես «միլիարդատերերի միության» նախագահ: Խոսքը Մոսկվայում գործող ոչ ֆորմալ կառույցի մասին է, որ հիմնադրվել է 2012 թվականին՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններին ընդառաջ:

Այդ կառույցը քննարկել է հայտնի կինոդրամատուրգ և ռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովին Ադրբեջանի նախագահի թեկնածու առաջադրելու հավանականությունը, բայց, չնայած պաշտոնական խնդրանքին, Վլադիմիր Պուտինը Իբրահիմբեկովին ՌԴ քաղաքացիությունից չի զրկել, և նա զրկվել է Իլհամ Ալիևի հետ մրցակցելու հնարավորությունից:

Ադրբեջանի Պետական անվտանգությունը ներկայումս գտնում է, որ Աբաս Աբասովը ֆինանսավորել է Ռուստամ Իբրահիմբեկովին, որպեսզի վերջինս Բաքվում ստեղծի «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» կառույցը, որի անդամ է ԱԺՃ առաջնորդ Ալի Քերիմլին: Ըստ քննչական վարկածի, գոյություն ունեն տեսաձայնագրություններ, որ վկայում են Աբասովի կողմից Մոսկվայում կազմակերպված գաղտնի հանդիպումների մասին: Այդ ընթացքում «ծրագրվել է Ադրբեջանում իրականացնել իշխանության բռնի յուրացում և սահմանադրական կարգի տապալում»:

«Պետական հեղաշրջման փորձի» քրեական գործն, անկասկած, քաղաքական ենթատեքստ ունի և, ըստ էության, մարտահրավեր է Ռուսաստանի նախագահ Պուտինին: Ալիևը նրան վերագրում է Ադրբեջանում իշխանափոխություն իրականացնելու մտադրություն և ակնարկում, որ «բաց դատավարության ընթացքում կհրապարակվեն տեսաձայնագրություններ»: Խոսքն, ըստ երևույթին, Աբասովի և ՌԴ որոշ պաշտոնյաների հանդիպումների գաղտնալսման մասին է:

Այս համապատկերին հավելյալ երանգ է տվել Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությունը՝ «բաց նամակ» հղելով Թուրքիայի նախագահ Էրդողանին: ԱԺՃ վարչությունը Թուրքիայի նախագահին ներկայանում է որպես Ադրբեջանը խորհրդային-ռուսական կայսրության ենթակայությունից ազատագրած և թուրք-ադրբեջանական եղբայրության ջատագով ուժ, որ, սակայն, Իլհամ Ալիևի կողմից «մեղադրվում է Կրեմլի գործակալ լինելու մեջ»: Նամակի հեղինակներն Էրդողանին խնդրում են իրենց պաշտպանել «ամբողջատիրական վարչակազմի անհիմն հետապնդումներից»:

Բարդ է ասել, թե իրականում խորքային ինչ շերտեր ունեն ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական և թուրք-ադրբեջանական հարաբերությունները: Փաստ է, որ Թուրքիայի իշխանությունները Միլլ մեջլիսի նախկին պատգամավոր, «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» կառույցի նախագահության անդամ Գյուլթեքին Հաջիբեյլիին արտաքսելու որոշում են կայացրել: Նա, ամենայն հավանականությամբ, Բաքվի օդանավակայանից բերման կենթարկվի: Իսկ Աբաս Աբասովին Պուտինը կարտահանձնի՞:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում