ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը դեկտեմբերի 15-ին հեռախոսով քննարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Եվրոպայի ղեկավարների հետ։
«Ես երկար զրույց եմ ունեցել նախագահ Զելենսկու հետ։ Նաև խոսել եմ Գերմանիայի, Իտալիայի, ՆԱՏՕ-ի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Դանիայի և Նիդեռլանդների ղեկավարների հետ»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ դրանք երկարատև և արդյունավետ բանակցություններ են եղել։









































