Վրաստանում Սամտրեդիա-Գրիգոլեթի մայրուղու վրա կառուցվող կամրջի փլուզման գործով ձերբակալվել է երկրի «Ճանապարհային դեպարտամենտի» ղեկավարի նախկին տեղակալ Լևան Կուպատաշվիլին:
Դատախազության տվյալներով՝ նրա գործողությունների արդյունքում պետական բյուջեին հասցվել է ավելի քան 16 միլիոն լարիի (մոտ 5,8 միլիոն դոլար) վնաս: Նախկին պաշտոնյային սպառնում է մինչև 11 տարվա ազատազրկում։








































