Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Ռուսաստանը պատրաստվում է «ժողովրդական պատերազմի»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 4-ին ստորագրել է օրենք, ըստ որի պահեստազոր զորակոչված անձինք կարող են ներգրավվել երկրի կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների պաշտպանությանը: «Կոմերսանտը» մանրամասնում է, որ խոսքն այն անձանց մասին է, ովքեր «կամավոր հաշվառվել են պահեստազորում»: Պաշտպանության նախարարության զորակոչի և զորահավաքի գլխավոր վարչության պետի տեղակալ Վլադիմիր Ցիմլյանսկին մամուլին ասել է, որ «պահեսազորայինները միայն իրենց տարածաշրջաններում են ներգրավվելու էներգետիկ և այլ ենթակառուցվածքներն ուկրաինական ԱԹՍ-երի հարձակումներից պաշտպանելու գործողություններին»:

Պետական դումայի պաշտպանության հարցերի կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը, մինչդեռ, պարզաբանել է, որ օրենքը «պահեստազորայինների համար միայն հարազատ մարզում ծառայության անցնելու բացառություն չի անում»: Ըստ էության, Ռուսաստանում «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության մասին» օրենքներում կատարվել են փոփոխություններ: Ավելի վաղ ռուսաստանյան մամուլում փորձագիտական կարծիք է տարածվել, որ երկրի ենթակառուցվածքները պաշտպանելու համար «հարկ է ստեղծել ժողովրդական պարեկախմբեր»:

Ըստ երևույթին, օրենքի փոփոխությունները հենց այդ մասին են: Այլապես անպատկերացնելի է, թե պահեստազորայիններն ինչպե՞ս կարող են ենթակառուցվածքները պաշտպանել ուկրաինական ԱԹՍ-երի հարձակումներից, եթե այդ գործառույթը վերապահված է հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքերին: Ռուսաստանում օրենսդրական փոփոխությունները վկայում են, որ փաստացի հայտարարվում է զորահավաք, ստեղծվում են պարեկախմբեր, որ, ամենայն հավանականությամբ, պետք է հսկեն խոշոր քաղաքների անցուդարձը և հերթապահել էներգետիկ ենթակառուցվածքների և կոմունիկացիոն հանգույցների շուրջ:

Հատկապես վերջին մեկ-երկու ամիսներին ռուսաստանյան լրատվամիջոցները հաճախակի տեղեկություններ են հայտնում այս կամ այն քաղաքում և երկաթուղային հանգույցներում տեղի ունեցած պատահարների, ինչպես նաև «դիվերսիա նախապատրաստող» անձանց ձերբակալությունների մասին: Օրենսդրական փոփոխությունները, հավանաբար, կկիրառվեն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո:

Այդ քայլերը վկայում են, որ Ռուսաստանը տեսանելի ապագայում պատերազմը դադարեցնելու մտադրություն չունի և նախապատրաստվում է խոր և տևական պաշտպանության: Ուշագրավ է, որ ՌԴ նախագահը «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումների նախատեսող օրենքն ստորագրել է մեկ օր հետո, երբ հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հեռահար հրթիռների նոր խմբաքանակ է մատակարարել Ուկրաինային:

Փաստացի ՌԴ եվրոպական մասի ոչ մի էներգետիկ կամ տրանսպորտային հանգույց ուկրաինական հարձակումներից ապահովագրված չէ: Կիևի միակ հնարավորությունը Ռուսաստանի ենթակառուցվածքներին ավելի մեծ վնասներ հասցնելու միջոցով հրադադարի հաստատման հասնելն է: Մոսկվան, կարծես, ընդունում է «հրթիռային պատերազմի» մարտահրավերը: Իսկ դա նշանակում է նոր սրացում, ավելի մեծ չափերի ավերածություններ և, իհարկե, կողմերի դիրքորոշումների ներհակության խորացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում