Sunday, 26 07 2026
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը

Թուրքիայի խորհրդարանը վաղը դիտարկելու է անդրսահմանային օպերացիաների անցկացման ժամկետի երկարաձգման հարցը

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ) վաղը դիտարկելու է անդրսահմանային օպերացիաների անցկացման ժամկետը մեկ տարով երկարաձգելու հարցը։ Այդ ժամկետը սպառվում է հոկտեմբերի 17-ին։

Նշվում է, որ, 1950 թվականից ի վեր, ԹԱՄԺ-ը 32 անգամ կառավարությանն արտոնել է երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններ իրականացնել։ Վաղը ԹԱՄԺ-ում կարող է գրանցվել 33-րդ դեպքը։

Առաջին անգամ այդ հարցը ԹԱՄԺ-ում քննարկվել է 1950 թվականի դեկտեմբերի 6-ին, երբ նա արտոնեց թուրք զինծառայողների մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում։ Հաջորդ դեպքերը վերաբերում են Կիպրոսին, Պարսից ծոցին, Հյուսիսային Իրաքին, Աֆղանստանին, Բոսնիա-Հերցեգովինային, Կոսովոյին, Մերձավոր Արևելքին, ծովահենությանը և այլն։

Հիշեցնենք, որ անդրսահմանային օպերացիաներ անցկացնելու թուրքական կառավարության լիազորության ժամկետի երկարաձգման մասին որոշումը, որի վրա առկա է Թուրքիայի վարչապետ Էրդողանի ստորագրությունը, օրեր առաջ է ներկայացվել ԹԱՄԺ-ի հաստատմանը։

Որոշման մեջ նշված է, որ Հյուսիսային Իրաքում շարունակվում են ահաբեկչությունները, և առկա է այնտեղ բազավորված Քրդստանի աշխատավորական կուսակցությունից (PKK) բխող ուղղակի վտանգը։ Բացի այդ, նշված է, որ Թուրքիան միջազգային նորմերին համապատասխան իրավասու է զինված ուժերի միջոցով հակաահաբեկչական գործողություններ իրականացնել իր սահմաններից դուրս։

Այժմ ԹԱՄԺ-ից պահանջվում է՝ հոկտեմբերի 17-ից սկսած՝ մեկ տարով երկարաձգել անդրսահմանային օպերացիաներ անցկացնելու թուրքական կառավարության լիազորության ժամկետը, քանի որ այդ մասին որոշումն առաջին անգամ ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 17-ին։ Ներկայումս Թուրքիան և Իրանը պլանավորել են համատեղ ցամաքային գործողություն իրականացնել Հյուսիսային Իրաքում բազավորված քուրդ զինյալների դեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում