Այսօր արտահերթ նիստին Ազգային ժողովի դահլիճում ինչ-որ պահի կրքերը թեժացան, բանը հասավ հարվածների, մեծ աղմուկի: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Հայաստան» խմբակցության դաշնակցական անդամների միջև լեզվակռիվ սկսվեց:
Դահլիճում իրավիճակը լարվեց, իրար սկսեցին հրմշտել ՔՊ-ից Վահե Ղալումյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Մյուսները ևս միջամտեցին, շատերը փորձում էին բաժանել պատգամավորներին:
Ալեն Սիմոնյանի հրահանգով ուղիղ եթերն անջատվեց եև հայտարարվեց 20 րոպե ընդմիջում:
Նախորդ շաբաթ քառօրյայով մեկնարկած ատելության մթնոլորտը փաստորեն շարունակվեց արդեն արտահերթին: Տարբերությունն այն էր, որ այս անգամ բանը հասավ բռունցքներին։
Երևանի ավագանու նիստը նույնպես առանց գոռգոռոցների չանցավ։
«Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ։








































