ԱՄՆ-ը գոհ է Ուկրաինայում հրադադար հաստատելու վերաբերյալ իր առաջարկին Ռուսաստանից ստացած պատասխաններից: Այս մասին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրի արդարադատության նախարարությունում իր ելույթի ժամանակ:
Նա նշել է, որ Վաշինգտոնը հրադադարի հարցով արդյունավետ քննարկումներ է ունեցել Մոսկվայի հետ:
«Մենք ստացանք մի քանի շատ լավ պատասխաններ»,- արձանագրել է Թրամփը:











































