Sunday, 26 07 2026
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»

Թրամփի նամակը հասել է Իրան. հեռանկար Հայաստանի համար

Նախօրեին հայտնի է դարձել, որ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով հատուկ բանագնացն այցելել է Իրան և Իրանի Գերագույն ղեկավարությանը փոխանցել Դոնալդ Թրամփի նամակը, որի մասին ԱՄՆ նախագահը հայտարարել էր երկու օր առաջ: Նամակի մանրամասներ ԱՄՆ նախագահը չէր ներկայացրել՝ կրկնելով իր այն միտքը, որ Իրանի հարցում կա երկու տարբերակ՝ կամ պայմանավորվածություն և գործարք միջուկային ծրագրի վերաբերյալ, կամ ուժային տարբերակ:

Իհարկե, չնայած հռետորաբանությանը, այդուհանդերձ, շատ դժվար է պատկերացնել, որ Դոնալդ Թրամփն առողջ դատողության պայմաններում Իրանի հարցում դիմի ուժային գործողության կամ արտոնի Իսրայելի որևէ ուժային գործողություն: Թրամփը, իհարկե, Սպիտակ տուն վերադառնալուց հետո կայացրեց Իսրայելին գրեթե 1 տոննա հարվածային ծանրությամբ խորը հասանելիության ռումբեր տրամադրելու որոշում, բայց դրանց տրամադրումը թերևս ունի Իսրայելի համար ավելի շուտ պաշտպանողական-անվտանգային, քան հարձակողական նշանակություն:

Համենայն դեպս, նախորդ տարի Իսրայելին հասցված հարվածներով Իրանը ցույց տվեց, որ ունի բավարար ներուժ իսրայելական ՀՕՊ համակարգերը հաղթահարելու համար՝ զանգվածային հրթիռային հարվածների դեպքում: Հետևաբար, Իրանի դեմ որևէ հարձակողական գործողություն կարող է պարզապես բերել Մերձավոր Արևելքում ինքնաոչնչացման մեխանիզմի գործարկման, որը Միացյալ Նահանգների համար էլ կարող է դառնալ շատ ավելի բարդ ու ճահճային իրավիճակ, քան Ուկրաինայի պատերազմը, որը Թրամփը փորձում է կանգնեցնել:

Իհարկե, Թրամփը դա փորձում է ամենևին ոչ խաղաղասիրական նպատակներով, այլ ընդամենը ելնելով հենց իր նախագահական-քաղաքական խնդիրներից և ԱՄՆ առաջնահերթությունների իր պատկերացումներից: Բայց, դրանց շարքում է եւ այն մոտիվը, որ Թրամփն իր նախագահական իշխանությունն ամրապնդելու համար ունի արտաքին խաղաղության կարիք, համենայն դեպս տեսանելի ապագայի համար: Եվ ավելին, պատերազմները կարող են լինել Թրամփի դեմ, իսկ Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ որևէ պատերազմ՝ առավել ևս:

Իհարկե, Թրամփը կարիք ունի «խաղալ» հրեական լոբբիի հետ, որը մեծ դեր ունի ԱՄՆ-ում և այդ թվում, իհարկե, այսպես ասած իշխանության ձեւավորման գործընթացում: Բայց խաղալ ամբողջապես այդ լոբբիի կանոններով և պահանջներով, Թրամփի համար կլինի կործանարար և գործարարը թերևս շատ լավ կարողանում է հաշվել դա: Իրանին ուղղված նամակը թերևս այդ հաշվարկի արդյունքն է: Դա չի նշանակում, որ նամակը դառնալու է Իրանի հետ նրա երկխոսության կամ բանակցային գործընթացի մեկնարկ:

Այն չի փոխի ամերիկա-իրանյան հարաբերության և հռետորաբանության մեխանիկան: Բայց, ըստ ամենայնի, ԱՄՆ նախագահի նամակը Իրանին ուղղված համակեցության առաջարկ է, այսպես ասած համակեցության ոչ ուղիղ մեխանիզմների, սակայն ընդհանուր ուղենշող սկզբունքների տրամաբանությամբ: Այդ պարագայում, հեռանկարը կարող է հնարավորություններ պարունակել նաև Հայաստանի համար՝ որպես իրան-ամերիկյան համակեցության գուցե համեստ, սակայն այսպես ասած անմիջական «ոչ ուղիղ» մեխանիզմներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում