Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Starlink-ը երբեք չի անջատի իր տերմինալներն Ուկրաինայում. Մասկ

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Starlink արբանյակային ծառայությունը կշարունակի գործել Ուկրաինայում։ Այդ մասին նա գրել է X սոցիալական ցանցում, որտեղ կիրակի վեճ էր սկսվել Մասկի, Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև։

Սկզբում միլիարդատերն ասել էր, որ իր Starlink համակարգը ներկայացնում է «ուկրաինական բանակի ողնաշարը», և եթե ծառայությունն անջատվի, ուկրաինական ճակատն ամբողջությամբ կփլուզվի։ Դրան ի պատասխան Լեհաստանի արտգործնախարար Սիկորսկին նշել էր, որ Starlink-ին Ուկրաինայի համար վճարում է Լեհաստանի թվային տեխնոլոգիաների նախարարությունը և Վարշավայի համար այն տարեկան արժենում է մոտ 50 միլիոն դոլար։ «Եթե պարզվի, որ SpaceX-ը հուսալի չէ, մենք ստիպված կլինենք ուրիշ մատակարարներ փնտրել»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Մասկը կտրուկ արձագանքել է Սիկորսկու մեկնաբանությանը. «Լռիր, փոքրիկ մարդ, դու վճարում ես ծախսերի միայն մի փոքր մասը, Starlink-ին փոխարինող չկա»: Ավելի ուշ նա մեկ այլ գրառում է կատարել, որում շեշտել է, որ չնայած Կիևի քաղաքականության հետ իր անհամաձայնությանը՝ ինքը չի անջատի Starlink տերմինալները Ուկրաինայում և այն չի օգտագործի որպես ճնշման գործիք։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ Սիկորսկուն մեղադրել է կեղծ տեղեկություններ տարածելու համար և խորհուրդ է տվել փոխարենը շնորհակալություն հայտնել, քանի որ, ըստ պետքարտուղարի՝ «առանց Starlink-ի Ուկրաինան վաղուց կպարտվեր, իսկ ռուսական զորքերը արդեն կլինեին Լեհաստանի հետ սահմանին»:

Միաժամանակ Եվրոպայում արդեն քննարկվում է Ուկրաինայում ամերիկյան Starlink-ն այլընտրանքային օպերատորով փոխարինելու հարցը։ Reuters-ի տվյալով ՝ ֆրանս-բրիտանական Eutelsat խումբը բանակցություններ է վարում Եվրամիության հետ, որպեսզի իր OneWeb արբանյակները հեռանկարում փոխարինեն Starlink-ին Ուկրաինայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում