Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Ո՞վ է պատերազմ գուժում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայացքով՝ Սպիտակ տան Օվալաձև սրահում փետրվարի 28-ին «տեղի ունեցածն, անկասկած, ցույց տվեց, թե որքան դժվար է լինելու Ուկրաինայի կարգավորման շուրջ տարածք մտնելու համար»: Նրա գնահատմամբ՝ Զելենսկին «ոչ թե խաղաղություն, այլ Ուկրաինայում մարտական գործողությունների շարունակություն է ցանկանում»:

Ստեղծված իրավիճակում, ինչպես Կրեմլի խոսնակն է կարծում, միայն «Վաշինգտոնի ձգտումը և Մոսկվայի պատրաստակամությունն ակնհայտորեն բավարար չեն լինի, որպեսզի հակամարտությունն ավարտվի»: Պեսկովն արձանագրել է, որ «Արևմուտքը մասամբ կորցրել է հավաքականությունը, սկսվել է նրա ֆրագմենտացիան, մոտեցումների նյուանսավորությունը»: Նրա դիտարկմամբ՝ «կան «պատերազմի կուսակցություն» կազմող երկրներ, որ հայտարարում են մարտական գործողությունները շարունակելու հարցում Կիևին այսևհետ ևս աջակցելու մասին»:

Պեսկովն անդրադարձել է ռուս-ամերիկյան դիվանագիտական շփումներին և մասնավորեցրել, որ քննարկվում են երկկողմ հարաբերություններն ամբողջ ծավալով վերականգնելու հետ կապված հարցեր և «առայժմ վաղ է խոսել խաղաղության ինչ-որ համակցված և դետալացված պլանի մասին»:

Կրեմլի խոսնակը հստակ ընդգծել է, որ ԱՄՆ հետ դիվանագիտական շփումներին զուգահեռ Ռուսաստանը «շարունակում է հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հասնի այն բոլոր նպատակներին, որ դրվել են ի սկզբանե»: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը վերջին դիտարկմամբ, ամենայն հավանականությամբ, արձագանքում է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությանը, որ առաջարկում են Ուկրաինայում մեկամսյա հրադադար հաստատել:

Պետք է հասկանալ, որ Մոսկվան այդ գաղափարը մերժում է: Թրամփ-Զելենսկի «սկանդալն», ըստ այդմ ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ ռազմական գործողությունները շարունակելու հնարավորություն է ստեղծվում: Ինչ խոսք, Զելենսկու «ռազմատենչությունը» բավարարում է նաև ԱՄՆ նախագահին՝ նրան հնարավորություն տալով իրավիճակը ներկայացնել այնպես, որ իրեն «հաջողվում էր Պուտինին բերել բանակցությունների սեղանի շուրջ, բայց Ուկրաինայի «դիկտատորը» խառնեց բոլոր հաշիվները»:

Պնդել, որ «հատուկ ռազմական գործողությամբ ի սկբանե դրված բոլոր նպատակներին պետք է հասնել»՝ նշանակում է ոչ միայն նոր տարածքներ գրավելու, այլեւ ուկրաինական պետականության լուծարման խնդիր դնել: Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը ճիշտ է ասում, որ ուկրաինական կարգավորումը չափազանց բարդ է, բայց ո՞վ է պատերազմ գուժում:

Կիևի մոտեցումն այն է, որ հրադադարի համաձայնագիրը պետք է ամրապնդված լինի անվտանգության երաշխիքներով: Մոսկվան մերժում է հրադադարը, Ուկրաինայի տարածքում եվրոպական խաղաղապահ ուժերի տեղաբաշխումը համարում «բացարձակապես անընդունելի»: Ռուսաստանի «խաղաղության պայմանն» Ուկրաինայի անվերապահ կապիտուլյացիան է:

Պետք է արձանագրել, որ մարտի 2-ին Լոնդոնում գումարված «եվրոպական գագաթաժողովը» որևէ առարկայական արդյունք չի ունեցել, ձեռք է բերվել ընդամենը հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն: Ըստ երևույթին, դրանք կանցկացվեն ավելի ցածր մակարդակով: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը, մասնավորապես, ասել է, որ քննարկումներ կկազմակերպվեն երկու-երեք շաբաթը մեկ ռեժիմով, բայց գործնական միակ քայլն առայժմ Մեծ Բրիտանիան է արել՝ շուրջ երկու միլիարդ եվրոյի ռազմական աջակցության տեսքով:

Ըստ երևույթին, Ուկրաինայի նախագահ Զելենսկին կամ կհեռանա, կամ ստիպված կլինի ներողություն խնդրել Դոնալդ Թրամփից՝ ընդունելով հրադադարի հաստատման նրա առաջարկությունը: Վաշինգտոնը բացահայտ ասում է, որ Ուկրաինան պետք է «տարածքային զիջումների գնա»: Խոսքն ի՞նչ տարածքների մասին է՝ չի հստակեցվում: Բայց Ռուսաստանը բավարարվու՞մ է Ուկրաինայի զիջումներով: Եվ եթե Պուտինը չընդունի Թրամփի «խաղաղության ծրագիրը», Վաշինգտոնն ի՞նչ քայլեր կձեռնարկի: Կձեռնարկի՞, թե՞ Զելենսկուն կպարտադրի հանձնել նաևՕդեսան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում