Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Թրամփն ամենազոր չէ, իսկ Պուտի՞նը

Կազմակերպվա՞ծ էր Սպիտակ տան Օվալաձև սրահի «մերկապարը», թե՞, ինչպես ռուսներն են ասում՝ «ուզում էին ավելի լավը, բայց ստացվեց՝ ինչպես միշտ»,- գնահատականները տրամագծորեն ներհակ են, բայց դրանից էականորեն քիչ բան է փոխվում: Արդյունքում այն է, ինչ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն է բացահայտել, «Եվրոպան ռուս-ուկրաինական պատերազմը ևս մեկ տարի շարունակելու նպատակ ունի»: Նա վկայակոչել է եվրոպական երկրներից մեկի արտգործնախարարի հետ իր «պրիվատ խոսակցությունը», որի ընթացքում վերջինս ասել է, որ մեկ տարի հետո Ռուսաստանը թույլ կլինի և «ինքը խաղաղություն կխնդրի»:

Արևմտյան մամուլը դիտարկել է Ռուսաստանի ֆինանսների նախարարության բաց տեղեկությունները և պարզել, որ Ուկրաինայի դեմ պատերազմի սանձազերծումից ի վեր ռուսաստանյան ոսկու պահուստները շուրջ երեք հարյուր տոննայով նվազել են: Փորձագետները եզրակացնում են, որ Ռուսաստանն այդքան ձուլածո ոսկի է վաճառել, որպեսզի հոգա պատերազմի կարիքները: Ռուսաստանյան քարոզչությունը, մինչդեռ, պնդում է, որ տնտեսությունն ավելի առաջանցիկ է զարգանում, քան՝ G7-ի երկրներինը, և պատերազմի ֆինանսավորման հարցում ոչ մի խնդիր չկա:

Ուկրաինայի նախագահ Զելենսկու դեմ Սպիտակ տան «տիրոջ» գլխավոր փաստարկն այն է, որ նա «ոչ մի ուժեղ խաղաքարտ չունի», առանց արտաքին, առաջին հերթին՝ ամերիկյան, աջակցության չի կարող շարունակել պատերազմը, ուստի պետք է ընդունի իրողությունները: «Մեզ համար, այո, ծանր է, բայց ես չեմ կարող չհարգել զինվորին և հրամայել, որ նա կանգնի»,- Թրամփի հետ բանակցություններից հետո ամերիկյան մի հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է Զելենսկին: Նա, ընդսմին, դժգոհել է, որ Սպիտակ տունը բանակցությունները կազմակերպել է մամուլի ներկայությամբ:

Մոսկվան ակնհայտորեն «նախապատրաստել է» Թրամփ-Զելենսկի հանդիպումը, ԱԴԾ կոլեգիայի նիստում նախագահ Պուտինը հատուկ ծառայություններին հանձնարարել է քայլեր ձեռնարկել, որպեսզի օտարերկրյա հետախուզական ծառայությունները «չտապալեն կամ չխոչընդոտեն ռուս-ամերիկյան բանակցությունները»: Միաժամանակ Մոսկվան ավելի է կոշտացրել դիրքորոշումը և վերջնագրային պնդում արել, որ Ուկրաինային «ոչ մի տարածքային զիջում չի արվի»: Մոսկվան նաև մերժել է ուկրաինական կարգավորմանը Եվրամիության մասնակցությունը, հետևաբար նաև Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ուժերի տեղակայումը:

Այս կոնտեքստում ի՞նչ նշանակություն կունենար հազվագյուտ մետաղների վերաբերյալ ուկրաինա-ամերիկյան «գործարքը», որ Զելենսկին և Թրամփը պետք է ստորագրեին: Ուկրաինայի նախագահը պարզաբանել է, որ Կիևն այդ «գործարքը» դիտարկում է որպես հետկոնֆլիկտային անվտանգության երաշխիքների մի բաղկացուցիչ:

Ստացվում է, որ Միացյալ Նահանգների նախագահն ամենազոր չէ ոչ միայն Վլադիմիր Պուտինի, այլև Վլադիմիր Զելենսկու հետ հարաբերություններում. Մոսկվան մերժում է ներկայիս շփման գծով հրադադար հաստատելու, մյուս հարցերն ապագային թողնելու գաղափարը, Կիևը չի ընդունում, որ գլխավորը կրակի դադարեցումն է, տարածքների կարգավիճակի, անվտանգության երաշխիքների հարցերը կքննարկվեն հետո:

Թրամփ-Զելենսկի «ցլամարտը», դրա շուրջ արձագանքները մեզ համար, թերևս, կարևոր են այսպես ասած «ուսուցողական նշանակությամբ», եթե, իհարկե, Հայաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակները չշարունակեն ամեն ինչ գնահատել իրենց «տան կտուրից» հայացքով: Պետք է վերանայել քառասունչորսօրյա պատերազմի, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնատեղահանության, հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ «տեսությունները» և տեղեկատվա-քարոզչական մատրիցաները:

Հայաստանի համար չափազանց կարևոր է, որ քաղաքական դասը, փորձագիտական հանրությունը ձերբազատվի «ճիշտ ընտրության» կանխավարկածի գայթակղությունից: Ավելի ցայտուն օրինակ, որ նույնիսկ Միացյալ Նահանգների նախագահն ամենազոր չէ, դժվար թե հնարավոր էր պատկերացնել: Իսկ եթե այդպես է, ուրեմն ամենազոր չէ նաև Ռուսաստանի նախագահը, անգամ եթե նա Վլադիմիր Պուտինն է:

Բարդ է ասել, թե ի՞նչ կհետևի Թրամփ-Զելենսկի «ապահարզանին»: Խնդիրը տեղափոխվում է ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունների տիրույթ: Թուրքիան ձգտում է շահել Եվրամիության վստահությունը: Հայ-ադրբեջանական բանակցություններն, ըստ տրամաբանության, ձգձգվելու են: Ալիևը «կվերադառնա՞» Կրեմլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում