Sunday, 26 07 2026
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող

Ի՞նչ թղթեր են փոխանակում Երևանն ու Բաքուն

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի չհամաձայնեցվածությունը պահպանվում է»,- նախօրեին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա միաժամանակ պարզաբանել էր, որ Հայաստանն օրեր առաջ է ստացել Ադրբեջանի հերթական առաջարկների փաթեթը՝ պայմանագրի այսպես ասած 12-րդ խմբագրումը և կուսումնասիրի ու կպատասխանի:

Եթե պայմանագրի չհանաձայնեցված երկու կետերի շուրջ անհամաձայնությունը մնում է, ապա Հայաստանն էլ ի՞նչն է ուսումնասիրելու: Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի պատասխանից չկա տպավորություն, որ խոսակցությունը, այսպես ասած տեքստերի փոխանակումն այլ բանի մասին է, ոչ թե չհամաձայնեցված կետերի: Կարծես թե այդ տպավորությունն առկա է: Հայաստաննի վարչապետն Ադրբեջանից փաթեթը ստանալուց օրեր անց ասում է, որ անհամաձայնությունները պահպանվում են, միևնույն ժամանակ խոսում ստացվածն ուսումնասիրելու և արձագանքելու մասին:

Մի՞թե այդքան մեծ դիապազոն կա այդ երկու կետերի առնչությամբ, որ անհամաձայնությամբ հանդերձ կա ծավալվելու, ուսումնասիրելու մեծ տարածություն: Երևանը, ինչպես հայտնի է, նշում է, և Փաշինյանն էլ խոսել է այդ մասին, որ չհամաձայնեցված կետերը վերաբերում են սահմանին երրորդ ուժերի առկայության հարցին, նաև միջազգային ատյաններում իրավական հայցերից հրաժարվելուն: Ադրբեջանը, իհարկե, խոսում է այլ պայմանների մասին:

Ավելին, եթե հանրագումարի բերենք Բաքվից հնչող հայտարարությունները, ապա խոսքը ոչ թե երկու կետի շուրջ անհամաձայնության մասին է, այլ շատ ավելի մեծ թվով պայմանների: Բաքուն պարբերաբար խոսում է խաղաղության պայմանագիր ստորագրելու այս կամ այն խոչընդոտի մասին, Հայաստանի Սահմանադրությունից մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում: Մի բան կասկածից վեր է, որ Ադրբեջանը չի ուզում որևէ պայմանագրի ստորագրում, այն պարզ պատճառով, որ ակնկալում է ունենալ ավելին ստանալու կամ վերցնելու աշխարհաքաղաքական պատեհություն:

Երևանը, իհարկե, իր հերթին ակնկալում է շահել ժամանակ, ապահովել կայունություն և այդ ընթացքում գուցե փորձել ձևավորել կայունության կառավարելիության հնարավոր նոր գործոններ, կամ ակնկալում է, որ դրանք կձևավորվեն միջազգային իրադարձությունների բերումով, երբ նվազի աշխարհաքաղաքական հիմնական բևեռների միջև դիմակայության աստիճանը և նրանց հարաբերությունը հաստատվի գործակցության ռեժիմում: Բուն հարցն այն է, սակայն, այդ ընթացքում Ադրբեջանը գործում է ճնշման ուժգնացման տրամաբանությամբ, իսկ Հայաստանը ժամանակ շահում և իրավիճակը կառավարում՝ առնվազն շոշափելիորեն տեղի տալով այդ ճնշմանը, այսպես ասած առիթ չտալու համար: Իսկ դա, մեղմ ասած, նպաստավոր «մեկնակետ» չէ միջազգային իրավիճակի թեկուզ բարեխառն ռեժիմի ակնկալիքի պայմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում