Monday, 27 07 2026
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է

Ռուս-ամերիկյան «գործարքը» հարցականի տակ է

Սպիտակ տանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սատարում է Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ուժերի տեղակայմանը, բայց դա պետք է իրականացվի այն ձևաչափով, որ ընդունելի կլինի բոլոր կողմերի համար: Սպիտակ տան դիվանագիտական աղբյուրը «Ուոլ սթրիթ ջըրնլ»-ին տեղեկացրել է, որ Ֆրանսիայի նախագահը Վաշինգտոնից հեռացել է տպավորությամբ, որ իրեն «հաջողվել է Դոնալդ Թրամփի հետ հասնել փոխըմբռնման»:

Վաշինգտոնում սպասում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերին, իսկ եվրոպական աղբյուրները հայտնում են, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ծարգրում էր հրադադարի հաստատումից հետո Ուկրաինա խաղաղապահ ուժերի ուղարկել: Փարիզը և Լոնդոնը, սակայն, գտնում են, որ այդ առաքելությունը Միացյալ Նահանգների աջակցության կարիք ունի: Ըստ տեղեկությունների, պետական դեպարտամենտը քննարկում է արտասահմանյան աջակցության սահմանափակման ընդհանուր գծիվ Ուկրաինայի համար «բացառություններ անել»: ԱՄՆ նախագահն շտապել է պարզաբանել, որ Ուկրաինա «ամերիկյան զինվորներ չեն ուղարկվի»:

Ռուս-ամերիկյան «գործարքի» շուրջ իրավիճակը գոնե մոտավոր գնահատելու համար, երևի, հարկ է ուշադրությամբ դիտարկել Եվրամիության հասցեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որտեղ նա Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննարկումներին եվրոպական երկրների դիրքորոշումը բնութագրել է «կլոունադա»:

Բանն այն է, որ եվրոպական մի շարք երկրներ լրացումներ են առաջարկել Միացյալ Նահանգների ներկայացրած բանաձևի նախագծին, ինչից հետո ԱՄՆ ներկայացուցիչը չի պնդել, որ այն քվեարկության դրվի: Արդյունքում Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի և եվրոպական մի քանի երկրների հեղինակած բանաձևը, որտեղ Ռուսաստանը ճանաչվում է «ագրեսոր»: Ռուսաստանյան մամուլն այս տեղեկատվությունն ուղեկցել է «ՄԱԿ-ի ԳԱ բանաձևերը խորհդատվական բնույթ են կրում» մեկնաբանությամբ՝ հասկացնելով, որ Մոսկվան որևէ պայման կատարելու մտադրություն չունի:

Շատ կարևոր է, որ Մակրոնի հետ բանակցություններից հետո մամուլի հետ շփումներում Միացյալ Նահանգների նախագահի խոսույթում «գործարք» հասկացությունը տեղը զիջել է «կրակի դադարեցման համաձայնութուն» ձևակերպմանը: Ռուսաստանը, ինչպես հայտնի է, հրադադարի հաստատման, հակամարտության սառեցման առաջարկությունը գոնե հրապարակային հայտարարություններում չի ընդունում և պնդում է, որ պետք է հասնել համապարփակ կարգավորման, որը կհաղթահարի հակամարտության սկզբնապատճառները:

«Ուոլ սթիրթ ջըրնլը», ինչպես inosmi.ru-ն է փոխանցում, տեղեկացվել է, որ Ուկրաինայի հարցով «Թրամփի թիմում միասնական դիրքորոշում չկա»: Սպիտակ տունը չի ժխտում, որ հակամարտության զինված փուլի ավարտից հետո Ուկրաինան պետք է անվտանգության երաշխիքներ ստանա: Եվրոպական խաղաղապահ ուժերն, ըստ այդմ, պետք է հետևեն հրադադարի պահպանմանը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Եվրամիության համար ուկրաինական կարգավորման բանակցային սեղանին տեղ չի տեսնում, քանի որ նրանք արդեն ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում կլոունադա են կազմակերպել: Մոսկվան, ըստ երևույթին, խոր մտավախություն ունի, որ Եվրամիության առաջատար երկրները և Մեծ Բրիտանիան կարող են Թրամփի նկատմամբ ազդեցության լծակներ գործի դնել:

Ռուսաստանի իշխանությունները, ռազմաքաղաքական վերնախավը, իհարկե, հազիվ թե գայթակղություն են ունեցել, որ ԱՄՆ նախագահին կհաջողվի ոչ միայն ներքին ընդդիմախոսներին «հպատակեցնել», այլև Եվրամիությանը «հարկադրել», որպեսզի պաշտպանեն Վլադիմիր Պուտինի հետ ամբողջական գործարքը:

Խնդիրն այս դեպքում, ինչ խոսք, Զելենսկու հանդեպ Թրամփի «վրեժխնդրության», մյուս կողմից Ուկրաինայի նկատմամբ Եվրամիության «պլատոնական սիրո» մեջ չէ: Հին աշխարհը պարզապես չի կարող անձնատուր լինել ռուս-ամերիկյան «սեպարատ աշխարհաբաժանմանը»: Եվ որքան Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ԱՄՆ նախագահի հետ «կոշտ խոսեն», այնքան Ուկրաինան «կլանելու» ռուսաստանյան նախագծի գործնականացման հավանականությունը նվազում է: Իսկ Վլադիմիր Պուտինը նահանջի տեղ չունի, ուկրաինական սուվերեն տարածքի մեկ հինգերորդը, ՌԴ սահմանադրությամբ, ռուսաստանապատկան են: Ռուս-ամերիկյան բանակցությունները, այսպիսով, ավելի շատ ոչ թե հանդուցալուծման, այլ նոր հանգույցների «սնուցման» կարող են տանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում