Sunday, 26 07 2026
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ

Մակրոնն ու Սթարմերը մեկնում են Վաշինգտոն. Հայաստանի «մաշկին մոտ» խնդիրը

Բրիտանիայի վարչապետ Ստարմերն ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մեկնում են Վաշինգտոն՝ Դոնալդ Թրամփի հետ բանակցելու: Թեև օրակարգի մանրամասներ դեռ բարձրաձայնված չեն, այդուհանդերձ ԱՄՆ փոխնախագահ Վենսի մյունխենյան ելույթից, ինչպես նաև ռուս-ամերիկյան երկխոսության մեկնարկի հանգամանքից հնարավոր է եզրակացնել, թե ինչի շուրջ կարող է լինել Մակրոնի ու Սթարմերի այցի օրակարգը:

Դա կնշանավորի՞ ռուս-ամերիկյան երկխոսության կողքին նաև ամերիկա-եվրոպական երկխոսության գործընթացի որոշակի մեկնարկ, թե՞ հակառակը՝ Մակրոնի և Սթարմերի այցը կնշանավորի ամերիկա-եվրոպական դիմակայության կարծրացում: Իհարկե, այս շեշտադրումները, թերևս, սահմանափակում են այն շատ ավելի մեծ դիապազոնը, որ ունի ամերիկա-եվրոպական հարաբերությունը պատմական այս շրջափուլում:

Հարկ է արձանագրել, որ խնդիրը բոլորովին պայմանավորված չէ առանձին գործիչների կամ ադմինիստրացիայի մոտեցումով, այլ բխում է պատմական ժամանակահատվածից, որ ապրում են միջազգային հարաբերություններն ու աշխարհակարգը ընդհանրապես: Իսկ դա ենթադրում է հարաբերությունների ճշգրտում, ըստ էության, բոլոր այն կառուցվածքներում, որոնք աշխարհակարգի համար ունեցել են անկյունաքարային նշանակություն՝ այս կամ այն տրամաչափով: Իսկ այդ տեսանկյունից, ամերիկա-եվրոպական հարաբերությունը դրանցից մեկն է:

Երբ փոխվում է համաշխարհային ճարտարապետությունը, օբյեկտիվորեն առաջանալու էր նաև այդ հարաբերության վերանայման, վերափոխման խնդիրը: Մակրոնն ու Սթարմերը Վաշինգտոն են մեկնում թերևս ոչ թե հարց լուծելու, այլ իրավիճակը «ախտորոշելու» համար, ըստ էության այն բանից հետո, երբ նրանք առնվազն նախնական ախտորոշման ենթարկեցին իրադրությունն ու տրամադրությունները Եվրոպայում: Անկասկած է, որ ամերիկա-եվրոպական հարաբերության վերափոխման վերաբերյալ պատկերացումները Եվրոպայում էապես տարբեր են: Եվրոպայի առժամանակ այսպես ասած բաղդատումը լոկալ բլոկների միջև թերևս դառնում է անխուսափելի:

Դրանք ամենեւին պարտադիր չէ, որ ունենան այսպես ասած ֆորմալ ձևաչափային ձևակերպումներ, սակայն որոշակի ուրվագծեր արդեն իսկ առկա են: Ի դեպ, այս ֆոնին Հայաստանի համար ուրվագծվում են տարբեր «հեռավորության» խնդիրներ, որոնցից անմիջականորեն Հայաստանին առնչվողերից մեկը ԵՄ դիտորդական առաքելությունն է: Եվրոպական պատկերացումների տարբերակվածության ծավալման հնարավոր հեռանկարին զուգահեռ, կարող է առաջանալ հարց դիտորդական առաքելության գործունեության կառավարման ընթացքի առնչությամբ, դրանից բխող հարակից այլ մարտահրավերներով, որոնց մասին գուցե առայժմ չարժե բարձրաձայնել, բայց որոնց ռիսկն առավել, քան կարևոր է դարձնում Հայաստանի «մաշկին» առավել, քան մոտ այս խնդիրը կառավարելիությունից դուրս չթողնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում