Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Միքայել Մինասյանի կողմից ստեղծված հանցավոր կազմակերպությանը մասնակցելու մեջ մեղադրվող ևս երեք անձի վերաբերյալ քրեական վարույթը հանձնվել է դատարան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից ստեղծված հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, փողերի լվացում կատարելու և այլ հանցանքների մեջ մեղադրվող ևս երեք անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան:

«Դատախազը 2025 թվականի փետրվարի 19-ին իրավասու դատարան է հանձնել Սուրբ Աթոռում արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ. Մ.-ի կողմից ստեղծված հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, փողերի լվացում կատարելու, իրավաբանական անձ ստեղծելու և այն օգտագործելու միջոցով ապօրինի գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեջ մեղադրվող ևս երեք անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը:

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Սուրբ Աթոռում արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ն, Լ.Ա.-ի, Տ.Ե.-ի, Մ.Վ.-ի և այլ անձանց հետ համատեղ, հանցավոր կազմակերպության կազմում, Գ.Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ և այլ անձանց օժանդակությամբ, իրավաբանական անձ ստեղծելու և այն օգտագործելու միջոցով իրականացրել են ապօրինի գործունեություն: Բացի այդ, Մ.Մ.-ն, ՀՀ ռեզիդենտ մի շարք ընկերությունների ղեկավարների հետ պայմանավորվածության շրջանակներում, պատրաստակամություն է հայտնել իրեն պատկանող SAMTELL կազմակերպությանն առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու դիմաց, օգտագործել իր՝ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Մալթայի Մարտական Ինքնիշխան Ուխտում Հայաստանի դեսպան, ՀՀ նախագահի ընտանիքի անդամ լինելու գործոնն ու դրանցով պայմանավորված ազդեցությունը: Արդյունքում՝ արգելված գործունեությունը թաքցնելու նպատակով ստեղծված ոչ ռեզիդենտ կազմակերպության հայաստանյան հաշիվը համալրվել է 6 միլիարդ 103 միլիոն 104 հազար ՀՀ դրամով, 12 միլիոն 795 հազար ԱՄՆ դոլարով, 952 միլիոն 281 հազար ՌԴ ռուբլիով և 1700 եվրոյով:

Վերոնշյալ գործունեության հետևանքով՝ ՀՀ ռեզիդենտ ընկերությունների կողմից պետությանը պատճառվել է չվճարված հարկերի տեսքով՝ առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 504 միլիոն 382 հազար ՀՀ դրամի վնաս:

Ապօրինի գործունեություն իրականացնելու համար ստեղծված կազմակերպության հաշվեհամարին 2013-2018 թվականների ընթացքում տարբեր ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ընկերությունների կողմից փոխանցված, ինչպես նաև Մ.Մ.-ի հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց կողմից իրականացված կանխիկ մուտքագրման գործարքների արդյունքում գոյացած վերոնշյալ առանձնապես խոշոր չափերով գումարները՝ 6 միլիարդ 103 միլիոն 104 հազար ՀՀ դրամը, 12 միլիոն 795 հազար ԱՄՆ դոլարը, 952 միլիոն 281 հազար ՌԴ ռուբլին և 1700 եվրոն, նույն ժամանակահատվածում գրեթե ամբողջությամբ կանխիկացվել են Մ.Մ.-ի հետ փոխկապակցված անձանց կողմից: Դրանց մի մասը մի շարք անձանց կողմից կանխիկ մուտքագրվել և միախառնվել է Մ.Մ.-ի հետ փոխկապակցվածություն ունեցող մի շարք ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ֆինանսական միջոցներին: Այնուհետև, ընկերություններից մեկը՝ ի դեմս հիմնադիր և տնօրեն Բ.Ս.-ի, գլխավոր հաշվապահ Ա.Մ.-ի, ստացված միջոցները միախառնելով այդ ընկերության հաշվին ստացված՝ ընկերության օրինական գործունեությամբ չհիմնավորվող և հանցավոր ծագում ունեցող մյուս գումարների հետ, 11 միլիարդ 154 միլիոն 994 հազար ՀՀ դրամ ներդրել է «Վելոֆիրմա» ՍՊ ընկերությունում («Double Tree by Hilton» հյուրանոց)՝ վերջնարդյունքում օրինականացնելով հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով գումարները:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Մ.Մ.-ն և Լ.Ա.-ն, հանդիսանալով 2012 թվականի դեկտեմբերի 17-ին պետական գրանցում ստացած՝ վառելիքի մեծածախ առևտրով զբաղվող ընկերության փաստացի ղեկավարը և պատասխանատուն, կազմակերպել են հանցավոր կազմակերպության մասնակիցներ՝ 2014 թվականի նոյեմբերի 18-ից ընկերության տնօրեն Տ.Ե.-ի, ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Մ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 396 միլիոն ՀՀ դրամ հարկ չվճարելու նպատակով հարկային մարմին ներկայացված հաշվարկում խեղաթյուրված տվյալներ ներառելը:

Մասնավորապես՝ Մ.Մ.-ն, հանդիսանալով վառելիքի մեծածախ առևտրով զբաղվող ընկերության փաստացի ղեկավարը, ընկերության գործունեության փաստացի պատասխանատու Լ.Ա.-ի հետ միասին, տիրապետելով ընկերության՝ 2019 թվականի ընթացքում հարկվող շահույթի իրական տվյալներին, հանձնարարել են ընկերության տնօրեն Տ.Ե.-ին և գլխավոր հաշվապահ Ա.Մ.-ին՝ հարկային մարմին ներկայացնել խեղաթյուրված տվյալներ, խուսափել առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց, և ղեկավարել են նշված հանցանքի կատարումը:

Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով՝ Տ.Ե.-ն և Ա.Մ.-ն, պատասխանատու լինելով Կապռեկո» ՓԲ ընկերության հաշվապահական հաշվառումը կազմակերպելու և ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու և օրենքով նախատեսված մի շարք այլ պահանջները պահպանելու համար, վերոնշյալ ընկերության և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության հետ 2014 թվականի նոյեմբերի 5-ին կնքված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին՝ 2017 թվականի հունվարի 17-ին կնքված համաձայնագրի հիման վրա՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունից ստացել են 1 միլիարդ 980 միլիոն ՀՀ դրամ կանխավճար` տվյալ տարվա ընթացքում վառելիք մատակարարելու նպատակով: Վերոնշյալ համաձայնագրի կնքումից հետո ստացված 1 միլիարդ 980 միլիոն դրամի արդյունքում գոյացած 396 միլիոն ՀՀ դրամ շահութահարկը չվճարելու նպատակով, Մ.Մ.-ի և Լ.Ա.-ի կազմակերպմամբ, Տ.Ե.-ն և Ա.Մ.-ն ապրանքի մատակարարման համաձայնագրով նշված ընկերության հաշվին փոխանցված վերը նշված գումարը վերափոխել են փոխառությամբ տրամադրված գումարի, որից հետո, խախտելով Հարկային օրենսգրքի 53-րդ և 104-րդ հոդվածների պահանջները, 2018 և 2019 թվականների շահութահարկի տարեկան հաշվարկում մտցրել են խեղաթյուրված տվյալներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դատախազը 2025 թվականի փետրվարի 19-ին հաստատել է Տ.Ե.-ի, Ա.Մ.-ի և Մ.Վ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում