Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Էրդողանը ձեռնոց է նետում Թրամփին. հանո՞ւն, թե՞ ընդդեմ Պուտինի

Ինդոնեզիայի վարչապետի հետ բանակցությունների ավարտին Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ 1967թ. սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ Պաղեստինի կառուցումն այլևս հետաձգելի չէ: Նախօրեին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Իսրայելին նախապատերազմական սահմաններին վերադարձնելու քաղաքականությունը: ԱՄՆ նախագահի խոսքում, որ փոխանցում է արևմտյան մամուլը, կարելի է դիտարկել արաբատյացության հստակ դրսևորումներ:

Նա գովել է հրեա ժողովրդին, որ իր խելքով և տոկունությամբ անապատները վերածել է ծաղկուն այգիների և հարցրել․ «Իսկ ի՞նչ են արել պաղեստինցիները կամ նրանք, որ բնակվում են Գազայում»: Թրամփը սխալ է համարել Գազայից հրեա վերաբնակիչներին տարհանելու որոշումը, ինչը, նրա կարծիքով, պատճառ է հանդիսացել, որ ծովափնյա անկլավն անցնի ՀԱՄԱՍ-ի կառավարմանը:

Այս առթիվ իսրայելական մամուլը տեղեկություն է հատնել, որ Սպիտակ տանը կայացել է Թրամփի հանդիպումը Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդի հետ, վերջինս խոստացել է Գազայի հատվածից ընդունել հազարավոր պաղեստինցի երեխաների, որ բուժման կարիք ունեն: Գազայի «վերակառուցման» ծրագրին մասնակի աջակցություն է հայտնել նաև Եգիպտոսի նախագահ Աս-Սիսին: Նա ասել է, որ ԱՄՆ նոր վարչակազմի հետ «մշտական քննարկումների մեջ է»:

Գազան «մինչև հիմքերը քանդելու և նորը կառուցելու» հարցում ԱՄՆ նախագահը, կարծես, արմատական է տրամադրված: Նա խոսել է պաղեստինյան անկլավին տիրապետելու, ավելի ճիշտ՝ այդ տարածքներն անհատույց ստանալու «անխուսափելիության» մասին: Թուրքիայի նախագահ Էրդողանը նրան ձեռնոց է նետում՝ ձգտելով միջազգային քաղաքական օրակարգ բերել Պաղեստինի անկախ պետության հռչակման, նրա սահմանների որոշարկման հարցը:

Խիստ ուշագրավ է, որ Էրդողանը Թրամփին «մարտահրավեր է նետում» Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում «առաջին ձնհալի» մասին տեղեկությունների ֆոնին: Ընդսմին՝ էական է, որ Վաշինգտոն-Մոսկվա առաջին հրապարակային շփումը կայացել է Մերձավոր Արևելքում Թրամփի հատուկ ներկայացուցչի Մոսկվա ուղևորությամբ: Իսկ դա վկայում է, որ կողմերը քննարկում են նաև մերձավորարևելյան կարգավորման հետ կապված հարցեր:

Ամենևին էլ անհավանական չէ, որ Վլադիմիր Պուտինը լռելյայն համաձայնությամբ Դոնալդ Թրամփին աջակցի Գազային տիրանալու հարցում, ինչը Միացյալ Նահանգների «գործարար» նախագահը կարող է փոխհատուցել ուկրաինական տարածքների ռուսական օկուպացիայի դե ֆակտո ճանաչմամբ:

Ստեղծված իրավիճակին հավելյալ ինտրիգ է հաղորդել թուրքական «Նոր ուղի» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ և արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նա տեսակետ է հայտնել, որ Գազայի բնակչությունը պետք է հանրաքվե անցկացնի և ընդունի Թուրքիայի հովանավորությունը: Դավութօղլուն հայտարարել է, որ Պաղեստինի նկատմամբ վերջին օրինական իշխանություն ունեցել է Օսմանյան կայսրությունը, և Թուրքիան իրավունք ունի Գազան որպես հատուկ ինքնավար շրջան միացնել իրեն:

Դավութօղլուն հեռակա բանավեճի մեջ է մտել ԱՄՆ նախագահի հետ և առաջարկել, որ նա իր սիրելի սիոնիստներին վերաբնակեցնի ամերիկյան հողերում: Նա հայտարարել է, որ Թրամփի իրական նպատակը Գազայում և Միջերկրական ծովի ափամերձ հատվածներում գազի պաշարների յուրացումն է: Բնական պաշարներից օգտվելը նա համարել է պաղեստինցիների օրինական իրավունքը:

Արևմտյան մեկնաբաններից մեկը Թրամփ-Պուտին հեռախոսազրույցն անվանել է «բանակցություններ սկսելու մասին նախնական բանակցություն»: Թուրքական մամուլի տեղեկացվածությամբ՝ ԱՄՆ նախագահը Սպիտակ տան մերձավոր շրջապատին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ կարող է հանդիպել Սաուդյան Արաբիայում, ընդ որում՝ թագաժառանգ Սալմանի մասնակցությամբ: Գազայի «օսմանացման» թուրքական նախագիծը զուտ դիվանագիտական խաղաքա՞րտ է, թե՞ Անկարան լրջորեն է տրամադրված: Եվ այդ կեցվածքն ու՞մ դիրքերին կարող է նպաստել՝ Թրամփի՞, թե՞ Պուտինի: Ռուս-ամերիկյան բանակցությունները, եթե անգամ մոտ ապագայում մեկնարկեն, տևելու են երկար, միջնորդավորվելու են այլ, այդ թվում և մերձավորարևելյան կարգավորման խնդիրներով: Թուրքիան, հավանաբար, ձգտում է մտնել աշխարհաքաղաքական խաղացողների «բարձրագույն լիգա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում