Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Ադրբեջանա-ռուսական «լրտեսական սկանդալ»՝ 2020 թվականի հուլիսյան հետագծով

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Ռուսաստանի օգտին լրտեսություն իրականացրած խումբ բացահայտելու մասին, որում, ըստ այդ տեղեկությունների, եղել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, որոնց թվում և նախկին արտգործնախարար Մամեդյարովը: Այս առնչությամբ արժե թերևս հիշել բավականին ուշագրավ հանգամանք, թե ինչպես և երբ պաշտոնանկ եղավ Մամեդյարովը, որն, ըստ էության, եղել է Իլհամ Ալիևի արտգործնախարարը նրա նախագահության հենց սկզբից:

Մամեդյարովի պաշտոնանկության մասին հայտարարվեց 2020 թվականի հուլիսի 16-ին: Դա այն ժամանակն է, երբ Տավուշում ծավալվել էին հայտնի ռազմական գործողությունները, որոնք բռնկվել էին հուլիսի 12-ից, երբ հայկական կողմը հաղորդագրություն տարածեց ադրբեջանական սադրանքի և դրան պատասխանելու մասին: Ալիևն այդ ժամանակ հայտարարել էր, որ բոլոր նախարարները հուլիսի 12-ին եղել են իրենց կաբինետներում, բացի Մամեդյարովից: Հուլիսի 16-ին, ըստ էության, դադարեցին Տավուշում քառօրյա ռազմական գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կրեց վնասներ, իսկ Բաքվում տեղի ունեցան բազմահազարանոց ցույցեր:

Հուլիսի 16-ին էլ հայտնի դարձավ Մամեդյարովի պաշտոնանկության մասին: Հարկ է նկատել, սակայն, որ Ադրբեջանում ԱԳՆ-ում այսպես ասած հատուկ ծառայությունների ստուգումներ սկսել էին հուլիսյան այդ դեպքերից էլ ավելի վաղ: Մամեդյարովը, սակայն, դարձավ փաստորեն հուլիսյան դեպքերի «քավության նոխազը»: Այժմ, փաստորեն, Ադրբեջանը հայտարարում է, որ նա եղել է ՌԴ օգտին լրտեսական խմբում: Հազիվ թե Ալիևի համար այստեղ նորություններ են եղել նաև այդ ժամանակ, եւ թերևս հենց ամենասկզբից: Մամեդյարովի հեռացումը ԱԳ նախարարի պաշտոնից, ըստ էության, թերևս, նշանակում էր, որ Իլհամ Ալիևը այլևս հրաժարվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի հետ համակարգված աշխատանքից; Որևէ կերպ բացառված չէ, որ դա տեղի է ունեցել նաև Թուրքիայի պահանջով: Հարկ է հիշել, որ Թուրքիայի ԱԳՆ-ն առաջինն էր, որ արձագանքեց Տավուշի դեպքերին, ընդ որում՝ իր արձագանքը բավականին ակնհայտորեն հասցեագրված էր Ռուսաստանին՝?թափանցիկ ակնարկով, որ Տավուշում ծավալվում են գործողություններ, որոնք «դուրս» են ռուս-թուրքական հաղորդակցության «մեխանիկայից»:

Տավուշյան իրադարձությունները Հայաստանում ունեցան մի ընկալում մինչև 44-օրյա պատերազմը, և արդեն այլ ընկալում պատերազմից հետո: Եթե մինչև պատերազմ հիմնականում այսպես ասած «բանավեճ» էր ծավալվել, թե ումն է Տավուշում հաջող մարտերի վաստակը՝ Նիկոլ Փաշինյանի՞նը, թե՞ Գրիշա Խաչատուրովինը, որն այդ ժամանակ բանակային երրորդ կորպուսի հրամանատարն էր, ապա պատերազմից հետո տավուշյան մարտերը սկսեցիմն դիտվել իբրև 44-օրյա պատերազմի «կայծերից» մեկը, դրանց պաթոս հաղորդելը՝ Փաշինյանի դիվանագիտական սխալ: Գործնականում, սակայն, 2020 թվականի հուլիսին տեղի ունեցածը, ըստ էության շատ ավելի խրթին ու բարդ իրողությունների հավաքականություն էր, որի առնչությամբ միարժեք եզրակացությունները առնվազն կարող են ավելի շատ լինել զգայական, քան հանգամանալից: Վկան՝ Մամեդյարովի պաշտոնանկությունն ու «լրտեսական» սկանդալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում