Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Ասե՞լ, թե՞ չասել․ այս է խնդիրը

Մի քանի օր առաջ համացանցում կրկին տարածվել է Նվեր Մնացականյանին տված ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հարցազրույցի այն հատվածը, որտեղ նա երկու սենսացիոն պնդում է անում. Բակո Սահակյանը Դավիթ Բաբայանին առաջարկել է հանձնվել ադրբեջանցիներին, որպեսզի իրենք Ստեփանակերտից հեռանալու հնարավորություն ունենան, իսկ դա չի հաջողվել, որովհետև մի քանի պաշտոնյաների, նախագահների անվտանգության աշխատակիցների ելքը Հակարիի կամրջին փակվել է։ Ադրբեջանական կողմը նրանց վերադարձրել է Ստեփանակերտ, որից հետո Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Դավիթ Իշխանյանը ձերբակալվել են, մյուսներին թույլ են տվել հեռանալ։

Թաթուլ Հակոբյանի վարկածով՝ Դավիթ Բաբայանը ԼՂ կառավարությունների ընդունելության տանը հանդիպել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ջեյհուն Շադլինսկու հետ, վերադարձել տուն, հաջորդ օրը կրկին ներկայացել և այդտեղից էլ տարվել Բաքու։ Ըստ այլ վարկածի, Շադլիսնկին Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Դավիթ Իշխանյանին իջեցրել է ռուսական ուղղաթիռից, որտեղ գտնվել են Սամվել Շահրամանյանը, ԱԱԾ տնօրեն Մելքումյանը, ՆԳ նախարար Սարգսյանը, ՊԲ հրամանատար Վարդանյանը, իսկ Արայիկ Հարությունյանին առևանգել են կոնյակի գործարանից։ Խոսակցություններ կան, որ ևս երկու անձ ազատ է արձակվել Բաքվից, և նրանք ներկայումս Երևանում են։

Կարելի է վստահաբար պնդել, որ այդ թեման մամուլի քննարկման առարկա չէր դառնա կամ առնվազն նման արծարծումների չէր հասնի, եթե 2023թ․ սեպտեմբերի 25-26-ին, հետագա մի քանի օրերին հայաստանյան «պատասխանատու» լրատվամիջոցները չքննարկեին Սամվել Բաբայանի Երևանում գտնվելու խնդիրը։ Ընդ որում, այն կտրվածքով, թե ինչո՞ւ Ադրբեջանը նրան չի ձերբակալել, չէ՞ որ Բաբայանը ղարաբաղյան առաջին պատերազմի գլխավոր դերակատարն է, և Բաքուն հենց նրան պետք է թիվ մեկ թշնամի համարի։

Այդ օրերին նախկին նախագահները, մյուս պաշտոնյաները, Սամվել Շահրամանյանը և նրա կառավարության առանցքային անդամները, ՊԲ հրամանատարը դեռևս Ստեփանակերտում էին։ Եվ ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ Շահրամանյանին և ուժային կառույցների ղեկավարներին ռուսական ուղղաթիռով կտեղափոխեն Սիսիան, իսկ ընդամենը մեկ ամիս ԱԺ նախագահ պաշտոնավարած ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ կառևանգեն։ Կամ հայտնի կդառնա, որ ԼՂՀ երկու նախկին նախագահները մի վայրում են գտնվել, երրորդը՝ այլ։

Այսօր մամուլում կարդում ենք, որ Բաքվի «դատավարության» ժամանակ Դավիթ Բաբայանը «խոսք է խնդրել» և ասել, որ իրենց նկատմամբ բռնություններ չեն գործադրվում և թող «ուրիշները պատկերացնեն, թե ինչ կանեին, եթե մեր տեղ իրենք լինեին»։ Այդ տեղեկատվությունը որքանո՞վ է հավաստի, որևէ մեկը լսե՞լ է Բաբայանի կենդանի խոսքը՝ «պատասխանատու» լրատվամիջոցներին և տնաբույս «ադրբեջանագետներին» չի հետաքրքրում։ Դավիթ Բաբայանի, մյուսների ճակատագիրը նրանց դույզն իսկ չի հուզում։

Միայն թեմա ունենան և «կսմթեն»։ Ու՞մ։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանին, որովհետև, ըստ նրանց, Դավիթ Բաբայանը Փաշինյանի հայտարարությունն է նկատի ունեցել, երբ ասել է, որ մարդիկ թող մտածեն, թե ինչ կանեին, եթե իրենք Բաքվի բանտում լինեին։

Պետք է սպասել, թե իշխանության թևից, իշխանամետ մամուլից և փորձագիտական շրջանակներից լինելու են ուղղակի կամ միջնորդավորված հակադարձումներ, կազմակերպվելու է տեղեկատվական արտահոսք։ Արդյունքում շահելու է Ադրբեջանը, Իլհամ Ալիևը։ Որովհետև մենք չենք կարողանում գալ կոնսենսուսի․ քանի դեռ ԼՂՀ նախկին նախագահները, մյուս պաշտոնյաները գտնվում են ադրբեջանական գերության մեջ, նրանք մեզ համար պետք է լինեն միասնաբար-հավասարապես անձեռնմխելի։

Ով ինչպես է անցել Հակարին՝ քննարկման թեմա չէ, եթե խնդիրը չի վերաբերում Հայաստանի անվտանգությանը։ Կա՞ հարուցված քրեական վարույթ, պատկան մարմինները բավարար տեղեկություններ ունե՞ն։ Քաղաքական որոշում կա՞։ Այս հարցերը քննարկման մեծ զգուշավորություն և պատասխանատվություն են պահանջում։ Անթույլատրելի է մեկին մյուսներից առանձնացնել։ Դա ծնում է հակակշռելու գայթակղություն կամ պարտավորություն։ Ասե՞լ ունեցած տեղեկատվությունը, թե՞ չասել, սա է խնդիրը։ Կարծում եմ՝ ասելու ժամանակը չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում