Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Դոնալդ Թրամփը Մոսկվայի դեմ հետխորհրդային երկրների «ապստամբությո՞ւն է նախապատրաստում»

Ռուսաստանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ «կոշտ գործարքի»։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ռյաբկովը։ Իսկ Վաշինգտոնը Մոսկվային «գործարք» առաջարկո՞ւմ է։ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քելոգը, որ պատրաստվում է մասնակցել Մյունխենի անվտանգության համաժողովին և եվրոպացի գործընկերներին ներկայացնել Թրամփի «ուկրաինական պլանը», զգուշացրել է, որ եթե Մոսկվան այն չընդունի, ապա Վաշինգտոնը կխստացնի պատժամիջոցները։

Ըստ արևմտյան աղբյուրների՝ խոսքը վերաբերում է Ռուսաստանի այսպես կոչված «ստվերային նավատորմին», որ հիմնականում զբաղված է նավթի արտահանմամբ։ Ի՞նչ մեխանիզմներ է գործի դնում Մոսկվան, մանրամասնություններ չեն հրապարակայնացվում։ Հայտնի է դարձել, որ Չինաստանը տարեսկզբից իր նավահանգիստները փակել է «պուտինյան նավատորմի» առջև, որպեսզի ԱՄՆ կողմից պատժամիջոցների չենթարկվի։

Փետրվարի 6-ին ԱՄՆ նախագահը սոցցանցային գրառում է կատարել և խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ «ընթացող բանակցությունների» մասին։ Ի՞նչ ձևաչափի և մակարդակի «բանակցությունների» մասին է խոսքը, նա չի մանրամասնել։ Ընդհանուր պատկերացում կարելի է կազմել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի այն ձևակերպումից, որ Ռուսաստանի համար ժամանակավոր հրադադարն ընդունելի չէ։

Հասկացվում է, որ ուկրաինական կարգավորման «Թրամփի պլանը» սկզբունքային փոփոխության չի ենթարկվել։ Նա շարունակում է պնդել, որ զորքերի ներկայիս շփման գծով պետք է հրադադար հաստատվի, ստեղծվի բուֆերային գոտի, որտեղ պետք է եվրոպական խաղաղապահ ուժեր տեղակայվեն, Ուկրաինային տրվեն անվտանգության երաշխիքներ, լիովին լեգալացվի Կիևին սպառազինությունների մատակարարումը։

Մոսկվան իր հերթին պնդում է, որ պատերազմը պետք է ավարտվի համապարփակ պայմանագրի ստորագրմամբ, որով Ուկրաինան կճանաչի Ռուսաստանի տարածքային նվաճումները և այն սահմանները, որ արդեն իսկ ֆիքսված են ՌԴ սահմանադրությամբ, կկրճատի Զինված ուժերը, կընդունի արտաբլոկային կարգավիճակը։ Մի խոսքով՝ կենթարկվի կապիտուլյացիայի։

Որքանո՞վ է իրատեսական ԱՄՆ-Ռուսաստան «կոշտ գործարքը» կամ «աշխարհի նոր վերաբաժանումը»։ Մոսկվայում, կարծես, սկսել են լրջորեն կասկածել, որ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները կարող են նստել սեղանի շուրջ և կարմիր-կապույտ մատիտներով աշխարհի քարտեզը բաժանել ազդեցության գոտիների։

«Նեզավիսիմայա գազետա»-ի մեկնաբանը նման հեռանկարը չափազանց անհավանական է տեսնում ոչ թե մարդասիրական կամ բարոյական անհարմարության, այլ հենց «կոշտ գործարքում» կողմերի ռեսուրսների անհամաչափության հիմնավորմամբ։ Նա համոզված է, որ Թրամփը նույնիսկ չի լսի Հյուսիսային և Լատինական Ամերիկայում ԱՄՆ-ին չխոչընդոտելու մասին Պուտինի հավաստիացումները, քանի որ առանց այդ էլ Ռուսաստանը Երկիր մոլորակի այդ կիսագնդում Միացյալ Նահանգների համար խնդիրներ չի կարող ստեղծել։

Այլ է Չինաստանի պարագան, որ իրականում Միացյալ Նահանգների մրցակիցն է, գրեթե բոլոր աշխարհամասերում խնդիրներ է հարուցում։ Ռուսաստանցի վերլուծաբանը համոզմունք է հայտնում, որ ռուս-ուկրաինական ռազմաճակատում հրադադարի հաստատումը Դոնալդ Թրամփին պետք է Չինաստանի հետ «կոշտ գործարքի» հիմքեր ստեղծելու համար։

«Թող ամերիկացիներն ազատորեն գործեն իրենց իմպերիայի սահմաններում և հնարավորություն տան, որ մենք էլ մեր իմպերիան ունենանք»,- ռուս-ամերիկյան բանակցությունների «գաղափարական հենքի» մասին դատողություն է արել ռուսաստանցի քաղաքագետ Դուգինը, ինչից հասկացվում է, որ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հետ բանակցություններում փորձելու է ստանալ հետխորհրդային տարածքը «վերակազմավորելու համաձայնություն»։ Դուգինն, իհարկե, ընդունում է, որ Մերձբալթիկայի երկրների մասին խոսք լինել չի կարող։ BBC-ի ադրբեջանական ծառայության գնահատմամբ՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածության բուն պատճառը «Թուրքիայի հետ Ադրբեջանի ռազմավարական ինտեգրացիայի նկատմամբ Ռուսաստանի խիստ բացասական դիրքորոշումն է»։

Թրամփը կարող է հետխորհրդային տարածքն առանց Մերձբալթիկայի «հանձնել» Պուտինին։ Բայց արդեն երեսունհինգ տարվա անկախ պետություն ունեցող ժողովուրդները կընդունե՞ն Ռուսաստանի «լուծը»։ Հետխորհրդային ազգային էլիտաները կհաշտվե՞ն «վասալության պարտադրանքի» հետ։ Իսկ եթե Թրամփը պարզապես խայծ է նետում, որպեսզի հետխորհրդային երկրները Մոսկվայի դեմ «ապստամբե՞ն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում