Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Թրամփը առաջարկում է Գազան հանձնել ԱՄՆ վերահսկողությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է, որ Գազայի հատվածը լինի ԱՄՆ-ի վերահսկողության տակ, որտեղ կիրականացվեն փաղեստինցիների վերաբնակեցման ծրագրեր։ Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է զորքեր ուղարկել՝ այդ ծրագիրն իրականացնելու համար, գրում է Reuters-ը։

Այս հայտարարությունն նա արել է Սպիտակ տանը՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցությունների ժամանակ։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են նաև Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության փխրուն հրադադարը, պատանդների փոխանակման հարցը, ինչպես նաև Իրանի հետ կապված մտահոգությունները։

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է վերահսկողություն ստանձնել Գազայի նկատմամբ՝ այնտեղ զարգացման ծրագրեր իրականացնելու և հազարավոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով։

«Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ է։ Եթե պետք լինի, զորքեր կուղարկենք, վերահսկողություն կստանձնենք, կզարգացնենք այդ տարածքը և կստեղծենք հազարավոր աշխատատեղեր։ Դա կդառնա մի բան, որով ամբողջ Մերձավոր Արևելքը կհպարտանա»,– ասել է Թրամփը։

ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ աջակցել է երկպետական լուծմանը, որը նախատեսում է փաղեստինյան պետության ստեղծում Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափին և Գազայի հատվածում՝ Իսրայելի կողքին։ Սակայն Թրամփը հստակ չի նշել, թե արդյոք աջակցում է այդ լուծմանը։

«Դա չի նշանակում երկպետական կամ միապետական լուծում։ Դա նշանակում է, որ մենք ուզում ենք մարդկանց կյանքի հնարավորություն տալ, քանի որ Գազայի հատվածը դարձել է դժոխային վայր այնտեղ ապրողների համար»,– ասել է նա։

Թրամփը նաև ընդգծել է, որ Գազայում կարող են ապրել աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ փաղեստինցիներ։

«Ես պատկերացնում եմ, որ այնտեղ կապրեն տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ։ Փաղեստինցիներն էլ կապրեն այնտեղ, շատ մարդիկ կապրեն այնտեղ»,– նշել է նա՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում