Sunday, 26 07 2026
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Լավ երաժշտություն պետք է սկսել լսել մանկապարտեզից, դպրոցից. դա կարևոր գիտելիք է
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09:15
Թեհրանն Ուկրաինային մեղադրել է իրանական նավի վրա հարձակման մեջ
Ռուս-ուկրաինական, իրանա-ամերիկյան կարգավորո՞ւմ, թե՞ «ոչ կոնվենցիոնալ պատերազմ»

«Դամոկլյան ինտրիգը» Ադրբեջանի նախագահի գլխին մնում է առկախված

Ղազախստանը հրապարակել է Ադրբեջանական ավիաուղիների օդանավի աղետի քննության նախնական եզրակացությունը, որով հաստատվում է, որ օդանավը ենթարկվել է արտաքին ազդեցության, ինչի հետևանքը եղել է անկումը: Ինչպես հայտնի է, օդանավը Բաքվից ուղևորվում էր Գրոզնի, սակայն Չեչնիայի երկնքում ունեցել է խնդիրներ, անձնակազմը հաղորդել է թռչունների բախման մասին, թեև հետագայում պարզվել է, որ այդ ընթացքում ուկրաինական անօդաչուներ են գրոհել Չեչնիայի տարածքը և դրանց դեմ գործող ՀՕՊ համակարգը կարող էր վնասել նաև ադրբեջանական օդանավին:

Օդանավը անսարք վիճակում ուղևորվել է դեպի ղազախական Ակտաու, սակայն ընկել էր չհսնելով օդանավակայան: Իհարկե, առայժմ պարզ չէ մի քանի հարցերի պատասխան, թե ինչո՞ւ, օրինակ, օդանավը որոշեց ուղևորվել Ակտաու՝ Կասպիցի վրայով, այլ ոչ թե, օրինակ, ադրբեջանական որևէ օդանավակայան, ինչը կլիներ ավելի մոտ: Ըստ էության՝ նախնական եզրակացությունը դեռևս չի տալիս աղետի հետ կապված էական հարցերի ամբողջական ու սպառիչ պատասխան, ինչը նշանակում է նաև, որ դեռևս պահպանվում է մարդկային այդ ողբերգության քաղաքական ինտրիգը: Իսկ այդ ինտրիգը ակնառու է առաջին իսկ ժամերից:

Ընդ որում՝ այն, ըստ էության, իր վարքագծով սրել է հենց Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ անմիջապես ընդունելով սպառնալից կեցվածք Ռուսաստանի հանդեպ: Ալիևին անգամ չէր բավարարել այն, որ Պուտինը իր հետ հեռախոսազրույցում ներողություն էր խնդրել, որ օդանավը վնասվել է ՌԴ օդային տարածքում: Ալիևը դրանից հետո հայտարարում էր, որ Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի ու փոխհատուցի: Նրա այդ կեցվածքը, սակայն պայմանավորված է թերևս նաև նրանով, որ հարկ կա խաղալ ադրբեջանական հանրության աչքի առաջ, որին Ալիևը «վարժեցրել» է իր այսպես ասած «երկաթե բռունցքին», որը քարոզում էր Արցախի հանդեպ ագրեսիայից հետո:

Մյուս կողմից, Ալիևի այդ կեցվածքը, ըստ էության վկայում էր, որ նա հիանալի պատկերացնում է՝ Ադրբեջանի հանրությունը համոզված է լինելու, որ օդանավը խոցել են Ալիևին ինչ-որ հարցում պատժելու համար: Թե որքանով կարող է այդ համոզվածությունը լինել հիմնավոր, թե պարզապես կոնսպիրոլոգիա,, բայց Ադրբեջանի նախագահի կեցվածքը ակնհայտորեն հուշում է, որ նա առաջին իսկ ժամերից փորձել է ցրել հենց այդպիսի ընկալումները՝ ցույց տալով, որ պատասխան է պահանջելու Ռուսաստանից: Սակայն Ռուսաստանը բավարարվել է Պուտինի ներողությամբ, այն էլ ոչ թե օդանավի աղետի, այլ ընդամենը այն բանի համար, որ այն վնասվել է ՌԴ երկնքում:

Չի բացառվում, որ Ալիևին ինչ-որ ձևով հիշեցրել են նաև նոյեմբերի 9-ին Հայաստանի ու Նախիջևանի սահմանին խոցված ռուսական ուղղաթիռը և սեպտեմբերի 19-ին Արցախում գնդակահարված ռուս խաղաղապահներին: Մյուս կողմից, ակնհայտ է, որ Ալիևը օդանավի աղետի հարցում որոշակի արևմտյան ուղղակի, թե անուղղակի ճնշման տակ է: Դրա պարզորոշ վկայություն էր Բրիտանիայի հայտարարությունը, որ իր ներկայացուցիչները քննությունն իրականացնող խմբի հետ անմիջական և մշտական կոնտակտի մեջ են:

Ըստ ամենայնի, Ալիևից «ակնկալվում» է օդանավի հարցում ճնշում Ռուսաստանի վրա, բայց նա պատկերացնում է, որ դրա հնարավորությունները, որքան էլ կարող են լայն լինել, այդուհանդերձ, սահմանափակ են: Աղետի քննության նախնական եզրակացությունը, աշխարհաքաղաքական ինտրիգը, ըստ էության թողնում է առկախված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում