Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Նիկոլ Փաշինյանը մեկնել է «տնային աշխատանք» կատարա՞ծ

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Վաշինգտոն, որտեղ, ինչպես հայտնի է, մասնակցելու է Կրոնական ազատությունների ալյանսի հերթական՝ հինգերորդ գագաթնաժողովին: Ինչպես հայտնի է, Հայաստանը ալյանսին անդամակցել է 2020 թվականի հունիսին, և նպատակը, թերևս, եղել է մի կողմից ԱՄՆ վարչակազմի հետ աշխատանքային հաղորդակցության արդյունավետությանը նպաստող քայլ կատարելը, քանի որ ալյանսը ԱՄՆ վարչակազմի, մասնավորապես այն ժամանակ պետքարտուղար Պոմպեոյի նախաձեռնությունն էր, մյուս կողմից թերևս հարթակն օգտագործել Թուրքիայի աճող հավակնությունները զսպելու համար:

Ըստ էության, եթե դատենք արդյունքով, ապա Երևանին չի հաջողվել թե՛ մեկը, թե՛ մյուսը: Մի քանի ամիս անց եղել է 44-օրյա պատերազմ, որևէ մեկը Թուրքիային չի կանգնեցրել այդ պատերազմին ուղիղ մասնակցության առումով: Ո՞րն է այդ ալյանսի մեջ մնալու Հայաստանի նպատակն ու իմաստն այժմ: ԱՄՆ վարչակազմին «դուր գա՞լը»: Եթե Երևանը չի կարող օգտագործել վարչակազմի հետ աշխատանքային երկկողմ խողովակները, ապա մտածել, թե Կրոնական ազատությունների ալյանսը լինելու է որևէ առումով օգտակար և արդյունավետ, թերևս կլինի մոլորություն:

Սա չի նշանակում, որ Հայաստանի համար հրատապ է ալյանսից դուրս գալը, առավել ևս, որ ըստ ամենայնի Թրամփի վարչակազմը կարող է դրան տալ ավելի ակտիվ կիրառություն, քան 5 տարի առաջ: Ակնառու է, որ Թրամփը թե՛ նախագահական ընտրարշավի ընթացքում, թե՛ իր թիմը ձևավորելիս բավականին շոշափելի տեղ է տվել դավանական բաղադրիչին, ընդ որում՝ այդ համատեքստում շփումներ ունենալով նաև եկեղեցիների համաշխարհային Խորհրդի նախագահ, Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Իսկ սա, անշուշտ, Հայաստանի համար էլ կարևոր խողովակ է, որի հետ հաղորդակցությունը պետք է պահել պատշաճ աշխատանքային մակարդակի վրա:

Այդուհանդերձ, Կրոնական ազատությունների ալյանսը չի կարող լինել հայ-ամերիկյան աշխատանքային հարթակ: Այցը դարձնել առիթ՝ հայ-ամերիկյան հարաբերության վերաբերյալ շփումներ ունենալու համար, գուցե հնարավոր է: Համենայն դեպս, Երևանը, թերևս, պետք է կատարեր այդ առիթն օգտագործելու տնային աշխատանք: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վաշինգտոնում նախատեսված չէ հանդիպում ԱՄՆ նախագահ Թրամփի հետ:: Իհարկե, ձեռքսեղմում կամ կարճատև շփում, լուսանկար՝ կարող է եւ լինել, սակայն սպասելի է, որ հանդիպում՝ նախատեսված չէ: Բայց, անշուշտ, ԱՄՆ տրամաչափը ենթադրում է ինստիտուցիոնալ տարբեր էական մակարդակներ, որոնք կարող են լինել որոշակի ցուցիչ, եթե ինչպիսին է Երևանի «տնային աշխատանքի» և ԱՄՆ նոր վարչակազմի հետ կոմունիկացիայի աստիճանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում