Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Թրամփը ելք կգտնի՞ իրանյան «դիլեմայից»

Fox News հեռուստաընկերության լրագրող Բրեթ Բեյերը հանրայնացրել է տեղեկություն, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնավոր մակարդակում արտահայտվել է, որ կարող է Իրանում վերստին բացել ԱՄՆ դեսպանատուն: Արդյո՞ք լրագրողի միջոցով Թրամփի թիմը փորձում է շոշափել հանրային կամ քաղաքական շրջանակների տրամադրություններ: Միարժեք բարդ է ասել, սակայն տեղեկությունը ուշադրության է արժանի հատկապես այն տեսակետի ֆոնին, որ արտահայտել էր Թրամփի առանցքային թիմակից Իլոն Մասկը, որը իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Իրանը շատ լավ տեղ է ներդրումների համար:

Թրամփի ընտրությունից հետո Իրանի հանդեպ նրա վերաբերմունքը դարձել է առանցքային դիլեմաներից մեկը միջազգային հարաբերությունների վերաբերյալ դիտարկումներում՝ Թրամփը պատերազմ կսկսի՞ Իրանի դեմ, թե՞ ոչ: Իհարկե, այդ դիլեման բավականին հեռու է ռացիոնալությունից, որովհետեւ Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ համար կարող է պարզապես վերածվել մի ճահճի, որտեղ հազիվ թե հնարավոր լինի հասնել հաղթանակի: Այդուհանդերձ, հարցադրումը շատ պոպուլյար է և այն գործնականում հնչում է այնքան հաճախ, որ այդպիսով ստեղծում է նաև համապատասխան միջավայր:

Թրամփը թերևս ունի այդ միջավայրը «ցրելու» խնդիր, քանի որ դրա պահպանումը կարող է դառնալ նրան իրապես կաշկանդող և կաղապարող հանգամանք, այդ կերպ պարզապես զրկելով Իրանի հարցում դիվանագիտական խաղի տարածությունից ու ժամանակից: Երբ գեներացվում են այդօրինակ երկիմաստ սպասումներ, դիլեմա՝ հարվածել-չհարվածելու, ապա մի կողմից պարզ է, որ հարվածելը և պատերազմի մեջ մտնելը կլինի արկածախնդրություն, մյուս կողմից՝ չմտնելու պարագայում էլ ցանկացած դիվանագիտական շարժ կդիտվի ուղղակի, թե անուղղակի նահանջի նշան:

Ըստ ամենայնի, Թրամփի թիմը փնտրելու է միջազգային հարաբերություններում այդ «դիլեման» հաղթահարելու ուղիներ, միջավայրը փոխելու հնարավորություններ: Այդ տարբերակը բավականին շահեկան կլինի Հայաստանի համար, հաշվի առնելով այն, որ Երևանն անմիջականորեն գտնվում է Իրանի «ուղեծրում», հետևաբար ԱՄՆ քաղաքականության առնչությամբ «հարվածել-չհարվածելու» դիլեմայի չեզոքացումը անշուշտ կնվազեցնի որոշակի լարվածության սպասում ամբողջ ուղեծրով: Մյուս կողմից իհարկե դա բոլորովին չի նշանակում, որ ԱՄՆ հրաժարվելու է այն աշխարհաքաղաքական շահերից, որոնք հատվում են Իրանի համար կենսական գոտիներում, այդ թվում նաև՝ Կովկասում: Այդ հարցերը սակայն Թրամփն ըստ ամենայնի դիտարկում է Ռուսաստանի և Չինաստանի նախագահների հետ քննարկումների շրջանակի հարց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում