Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Պուտինի դեմ ԱՄՆ-ը մահափորձ էր նախապատրաստե՞լ. Վոլոդինը սպառնացել է միջուկային պատերազմով

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կոչ է արել մանրակրկիտ հետաքննել ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հայտարարությունները, թե ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը «փորձել է սպանել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Այն, ինչ ասել է Թաքեր Կարլսոնը, պետք է լուրջ ընդունել։ Երեկ ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը պատմել է, որ Բայդենի վարչակազմը «փորձել է սպանել Պուտինին»։ Դա առաջարկել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Թաքեր Կարլսոնի բարձրաձայնածը պետք է մանրակրկիտ հետաքննվի, իսկ Բայդենն ու Բլինքենը պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է Վոլոդինը իր Telegram-ի ալիքում։

Նրա խոսքով՝ Պուտինին սպանելու մտադրության քննարկումը պետք է լուրջ ընդունել։ «Բերեմ մի քանի փաստ. նախապատրաստություն է տարվել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վրա հարձակմանը, որից հաջողվել է խուսափել, մահափորձ է կատարվել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ, մահափորձ է կատարվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ նրա ընտրարշավի ընթացքում։ Այս ամենը մեկ շղթայի օղակներ են»,- նշել է Վոլոդինը։

Նա նաև ընդգծել է, որ նման հայտարարությունների ի հայտ գալուց արդեն մեկ օր է անցել, սակայն «բոլորը լռում են»։ «Ոչ Բայդենը, ոչ Բլինքենը չեն հերքել հնչեցվածը»,- նշել է Վոլոդինը։

Պետդումայի խոսնակը Տելեգրամի իր էջում նաև նշել է, որ Պուտինի դեմ մահափորձի նախապատրաստումը ուղիղ ճանապարհ է դեպի միջուկային պատերազմ։ «Պուտինի դեմ մահափորձ նախապատրաստելը, դրա քննարկումն ինքնին հանցագործություն է։ Գլոբալ անվտանգության լրջագույն սպառնալիք։ Ուղիղ ճանապարհ դեպի միջուկային պատերազմ»,- նշել է Վոլոդինը՝ հավելելով,- «Բոլոր միջազգային ինստիտուտների համար դա պետք է հիմք հանդիսանա դատավարության համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում