Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Թրամփը չի արդարացնում Թուրքիայի հույսերը

«Թուրքիայի ձայն» թելեգրամ-ալիքը հաղորդում է, որ Միացյալ Նահանգները Սիրիայի հյուսիսում «նոր ռազմակայան է ստեղծում»: Ըստ տեղեկությունների՝ դեկտեմբերի վերջին օրերին այդ տեղաշրջանում մի քանի տասնյակ ամերիկյան զրահամեքենաներ են տեղաբաշխվել, իսկ հունվարի 3-ին բեռնամեքենաների շարասյունը տեղ է հասցրել բետոնասալիկներ, որ, ամենայն հավանականությամբ, նախատեսված են արտաքին պարիսպներ կառուցելու համար:

Այդ տեղեկությունները տարածվում են մի փուլում, երբ Անկարայում գրեթե համոզված են, որ քրդական ահաբեկչության խնդիրը մոտ ապագայում կլուծվի: Թուրքական մամուլը հայտնում է, որ քրդամետ DEM կուսակցությունից երկու պատգամավոր Իմրալի կղզու բանտում հանդիպել է ցմահ ազատազրկման դատապարտված՝ Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Օջալանի հետ: Վերջինս, ըստ տեղեկությունների, խոստացել է հանդես գալ հայտարարությամբ և ՔԲԿ զինված խմբավորումներ կոչ անել դադարեցնել Թուրքիայի դեմ պայքարն ու անցնել քաղաքական գործունեության:

Այս լուրերի հավաստիությունը, երևի, հիմնավոր է: Օջալանի հետ բանակցություններից հետո քրդամետ պատգամավորները հանդիպում են ունեցել Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Բահչելիին, ծրագրվում է, որ նրանք քննարկումներ կունենան նաև Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Քուրթուլմուշի հետ: Քրդական հարցի «քաղաքական կարգավորմանը» դեմ չէ նաև ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը:

Խնդիրը, ըստ երևույթին, այն է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը քննարկում է Թուրքիայի նոր սահմանադրության ընդունման հարցը: Էրդողանը փորձում է քաղաքական ազդեցիկ ուժերի աջակցությունն ստանալ, որպեսզի իրավական ձևակերպում տրվի «նոր Թուրքիայի» նրա տեսլականին:

Ինչպիսի՞ երկիր է նա տեսնում՝ կարելի է ենթադրել Սիրիայի ապագա պետական-քաղաքական կառուցվածքի մասին Էրդողանի դիտարկումներից, որտեղ գերիշխում է ունիտարիզմին նախապատվությունը: Այդ գերխնդիրը լուծելու հիմնական խոչընդոտ նա համարում է քրդական խնդիրը և սպառնում «երկաթե բռունցք» կիրառել, եթե Սիրիայի հյուսիսի քրդական ինքնակառավարումը չլուծարվի, «ահաբեկիչները զենքը վայր չդնեն և չհանձնվեն արդարադատությանը»:

Այդ հարցում Թուրքիայի գլխավոր մտահագությունը քրդական ինքնակառավարմանն ամերիկյան աջակցությունն է: Արտաքին գործերի նախարար Ֆիդանը նույնիսկ հիշեցրել է, որ նախագահության առաջին շրջանում Թրամփը խոստացել է Սիրիայի հյուսիս-արեւելքից ամերիկյան զորախումբը հեռացնել և «պետք է խոստումը կատարի»:

Թրամփի երդմնակալությանը շատ կարճ ժամանակ է մնացել: Եվ եթե թուրքական մամուլում և քրդական թելեգրամ-ալիքներում տարածված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, և Միացյալ Նահանգներն իրոք Քոբանիի շրջակայքում «ռազմակայան է հիմնում», ապա դա հազիվ թե հեռացող դեմոկրատների «վերջին արկածախնդրությունն է»:

Ըստ երևույթին, Սիրիայի ապագան Միացյալ Նահանգներին մտահոգում է: Մանավանդ Դամասկոսից տեղեկություն է ստացվում, որ «անցումային կառավարությունը որոշել է իսլամականացնել կրթական համակարգը»: Իրավիճակին, անշուշտ, ազդում է նաև Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում ամանորի գիշերը տեղի ունեցած ահաբեկչությունը, ինչի առթիվ ընտրված նախագահ Թրամփն ասել է, որ դեմոկրատներն ԱՄՆ-ը «դարձրել են ծաղրուծանակի առարկա»:

Անցած գիշեր, ինչպես մի քանի աղբյուրներ են հաղորդում, իսրայելական օդուժը գրոհել է Հալեպի մերձակայքի մի քանի ռազմական թիրախներ: Հալեպը Թուրքիայի համար առանձնակի նշանակություն ունի: Ըստ երևույթին՝ Նաթանյահուն այդպես է պատասխանել Ստամբուլի հանրահավաքին, որի ընթացքում Էրդողանի որդին ասել է, որ թուրքերը կաղոթեն նաև Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում: Մերձավոր Արևելքը նոր տարին դիմավորում է ավելի մեծ լարվածությամբ և անորոշությամբ, քան հրաժեշտ է տվել 2024-ին: Ի՞նչ որոշում կընդունի Թրամփը: Նա վստահ է, որ Մերձավոր Արևելքի կայունությունն ավելի հնարավոր է, քան ուկրաիանական կարգավորումը: Բայց նա խոստացել էր «մեկ օրում կանգնեցնել» ռուս-ուկրաինական պատերազմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում