Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Անկարան շտապում է Բաքվին օգնությա՞ն

Տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույց, որի ընթացքում, ըստ հաղորդագրության, Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են միջազգային ու ռեգիոնալ անվտանգության հարցեր, իրավիճակը Մերձավոր Արևելքում և Սիրիայում, ինչպես նաև աղետի ենթարկված ադրբեջանական օդանավի հետ կապված հարցեր: Օդանավի աղետից հետո Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց էր ունեցել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Դրանից հետո արտգործնախարարների հեռախոսազրույցը հուշում է, որ բացի «սոլիդարության» ակտից, Անկարան Բաքվի հետ քննարկում է նաև որոշակի քայլերի հետ կապված հարցեր: Ադրբեջանական օդանավի աղետը մարդկային ողբերգություն լինելով, կարծես թե դառնում է նաև քաղաքական «գործընթաց», որում սկսել են բախվել էական շահեր, հետապնդվել ընդհուպ աշխարհաքաղաքական նպատակներ: Զարմանալի չէ, որ Թուրքիան ձգտում է լինել այդ «գործընթացում», որտեղ կարող են կայացվել ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններ:

Ավելին, պայմանավորվածությունների համակարգը կարող է ներառել նաև Ղազախստանը: Փաստացի, երկու պետություն, որոնք Թուրքիայի ռազմավարական հետաքրքրության տիրույթում են և Անկարայի առաջնորդած Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ: Ադրբեջանական օդանավի աղետի հարցում ռուսական ՀՕՊ համակարգի «դերի» վերաբերյալ ոչ պաշտոնական խոսակցություններն ու վարկածները ուժգնանում են, ստեղծելով բավականին խրթին իրավիճակ: Ինչպիսի՞ վարք է ցուցաբերելու Ռուսաստանը, եթե հաստատվեն դրանք, կամ, ի՞նչ ձևակերպումներ են գտնելու Մոսկվան, Բաքուն ու Աստանան, Ռուսաստանի ՀՕՊ «դերը» շրջանցելու համար:

Թե՞ Մոսկվան այդ խնդիրը պարզապես կարող է դնել հենց Բաքվի ու Աստանայի վրա, իսկ Թուրքիան այդ պարագայում շտապում է նրանց օգնության: Պետք չէ բացառել անշուշտ, որ Բաքուն է օգնության համար դիմում Թուրքիային՝ Ռուսաստանի հանդեպ հայտնվելով իսկապես բարդ վիճակում: Համենայն դեպս, քաղաքական «ռեբուսի» վերածվող մարդկային ողբերգությունը կարող է դառնալ ընդհուպ չնախատեսված զարգացումների «տրիգեր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում