Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Ի՞նչ է կատարվում Նախիջևանում

Երրորդ տարին է, ինչ Նախիջևանում նախկին վերնախավը փոխարինվում է նոր դեմքերով: Ամեն ինչ սկսվել է ինքնավարության երեսնամյա ղեկավար Վասիֆ Թալիբովի պաշտոնանկությունից: Նա Հեյդար Ալիևի քրոջ փեսան է, Նախիջևանի ղեկավարի պաշտոնում էր 1993 թվականից: Ադրբեջանի ոչ իշխանական մամուլը Թալիբովին անվանում էր «Նախիջևանի խան»: Ո՞րն է նրա պաշտոնանկության և քաղաքական ասպարեզից հեռացման բուն պատճառը, հայտնի չէ:

Ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկացվածությամբ՝ Թալիբովն իշխանությունից զրկվել է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի պահանջով: Նա Ալիևների կլանի հետ բարդ հարաբերություններ ունի և կարողացել է ամուսնու բոլոր հարազատներին մեկուսացնել, հեռացնել իշխանական լծակներից: Տեսակետ կա, որ Թալիբովը ձգտել է Նախիջևանում իր դինաստիական իշխանությունը հաստատել և ուներ իրանական կողմնորոշում:

Թալիբովի պաշտոնանկությունից հետո Նախիջևանի կառավարման համակարգում արմատական փոփոխություններ են կատարվել: Ադրբեջանի նախագահն ընդունել է երկու կարևոր հրամանագիր, լուծարվել են Նախիջևանի ԻՀ Պետական անվտանգության ծառայությունը և Մաքսային կոմիտեն: Ուժային այդ կառույցները վերակազմավորվել են որպես հանրապետական գերատեսչության տարածքային վարչություն:

Ըստ երևույթին՝ Նախիջևանում Թալիբովից հետո տեղի է ունենում տնտեսաքաղաքական ազդեցության ոլորտների վերաբաժանում, նախկին «խանի» մերձավոր շրջապատի մարդիկ զրկվում են արտոնություններից, նրանց փոխարեն գործելու ազատություն են ստանում ուրիշները:

Իրավիճակի բարդության մասին է վկայում իշխող կուսակցությունից Միլլի մեջլիսի պատգամավոր Սիավուշ Նովրուզովի նախաձեռնությունը. նա եկող տարվա պետական բյուջեի նախագագծի քննարկումների շրջանակներում գործընկերներին առաջարկել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել Նախիջևանի խնդիրներին:

Նա ծնունդով Նախիջևանից է, իշխող կուսակցության հնաբնակներից: Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ Նովրուզովը հայտարարել էր, որ պատգամավորության թեկնածու չի առաջադրվի, կզբաղվի կուսակցական աշխատանքով: Բայց երևում է՝ իշխանությունը նրա կարիքն զգացել է:

Նովրուզովը խորհրդարանում բարձրացրել է չափազանց բարդ հարց: Նա ներկայացրել է, որ անցյալ տարվա բյուջեով Նախիջևանի ինքնավարությանը հատկացվել է մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն մանաթ, բայց այդ գումարի մեծագույն մասը չի ծախսվել, ծրագրերը չեն իրականացվել, որովհետև տեղական մարմինները չեն կարողանում մրցույթ կազմակերպել:

Պատգամավորի ներկայացմամբ՝ Նախիջևանում պրոֆեսիոնալ շինարարական կազմակերպություններ չկան, հայտարարված մրցույթներին ոչ ոք չի մասնակցում, որովհետև չգիտեն, թե ֆինանսական հարցերն ինչպես են կարգավորվելու: Ըստ երևույթին՝ Թալիբովի սահմանած «խանական կարգերն» այլևս չեն գործում, բայց ներդրված չեն նաև իրավական կարգավորումներ կամ, ինչպես հասկացվում է ենթատեքստից, տնտեսվարողները պարզապես հրաժարվում են օրենքով և կառավարության որոշումներով հաստատված նորմերով գուծունեություն ծավալել:

Ըստ իշխող կուսակցությունից պատգամավորի՝ «պետական բյուջեից հատկացումների հաշվին Նախիջևանում նախատեսված էր ստեղծել երկու հազար աշխատատեղ, բայց մեկ մարդ անգամ աշխատանք չի ստացել, ոչ մի ծրագիր չի գործարկվել»: Նա ներկայացրել է, որ այդ պայմաններում մարդիկ ստիպված են Նախիջևանից հեռանալ և աշխատանք փնտրել այլ երկրներում կամ Բաքվում: Ի՞նչ եզրակացության են եկել Միլլի մեջլիսում՝ ադրբեջանական մամուլը չի տեղեկացնում: Միայն ասված է, որ իշխող կուսակցությունը որոշել է Նախիջևանի վերաբերյալ կառավարությանը համապատասխան առաջարկություններ ներկայացնել:

Բացառված չէ, որ Նախիջևանի սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական իրավիճակի հրապարակայնացումն ամենից առաջ արտաքին քաղաքական նպատակ է հետապնդում. Ալիևը միջազգային հանրության, տարածաշրջանի ազդեցիկ երկրների ուշադրությունն է հրավիրում «շրջափակված» Նախիջևանի խնդիրների վրա, որպեսզի հիմնավորի հաղորդակցության հաստատման անհրաժեշտությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում