Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Հայաստան-Սերբիա հարաբերություններն անցած երեք տասնամյակների ընթացքում սերտացել են. ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Կամերային երաժշտության տանը ներկա է եղել ՀՀ-ի և Սերբիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված տոնակատարությանը:

Տոնական միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ողջույնի խոսքում նախարարի տեղակալն ընդգծել է՝ Հայաստան-Սերբիա հարաբերություններն անցած երեք տասնամյակների ընթացքում սերտացել են՝ նպաստելով տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը:

«Զարգացող բազմակողմ հարաբերությունները հնարավոր են դարձել այն մշակութային և հասարակական գործիչների շնորհիվ, որոնք իրենց գործունեությամբ բարեկամության կամուրջ են հանդիսացել երկու ժողովուրդների և պետությունների միջև: Առանձնակի ուզում եմ կարևորել հաջողված մշակութային  փոխգործակցությունը գրականության, երաժշտարվեստի, թատերագրության, ինչպես նաև համատեղ կինոարտադրության ոլորտներում: Հայ և սերբ հեղինակները պարբերաբար թարգմանվում են՝ հնարավորություն տալով տվյալ հանրությանը հաղորդակից դառնալու մյուս կողմի գրական նվաճումներին»,- ասել Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ակտիվ համագործակցություն է ծավալվել հայ և սերբ մշակութային գործիչների մասնակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումների և միջազգային փառատոների շրջանակում:

Նախարարի տեղակալը շեշտել է, որ Հայաստանում հատուկ հետաքրքրություն  է ձևավորվել սերբերենի հանդեպ. Երևանի պետական համալսարանում ձևավորվում է խումբ, որն ուսումնասիրելու է սերբերեն:

«Հույս ունեմ, որ այս համագործակցությունը կշարունակի զարգանալ և կդառնա ավելի արդյունավետ՝  ի շահ Հայաստանի և Սերբիայի բարգավաճման ու բարօրության»,- նշել է նախարարի տեղակալը:

Տոնակատարության շրջանակում տեղի է ունեցել համերգ, որի ընթացքում  ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ հնչել են սերբ անվանի կոմպոզիտորներ Կորնելիե Ստանկովիչի, Մարկո Տայչևիչի, Միլոյե Միլոյևիչի, Ստևան Մոկրանյացի, Վասիլյե Մոկրանյացիի, Լյուբիցա Մարիչի, Դեյան Դեսպիչի, ինչպես նաև հայ կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Հայկ Մելիքյանի, Էլեն Յոլչյանի, Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում