Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի հարձակումը Սիրիայի վրա՝ կոչ անելով զենքի մատակարարումների էմբարգո սահմանել Իսրայելի դեմ և այդ երկիրը հեռացնել Միավորված ազգերի կազմակերպությունից: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը «խստորեն դատապարտել է ագրեսիվ հարձակումը, որն այսօր սիոնիստական ռեժիմի կողմից Դամասկոսի շրջանում իրականացվել է բնակելի շենքի վրա»։
Հաշվի առնելով Սիրիայի վրա բազմաթիվ հարձակումները, ինչպես նաև ռազմական գործողությունները Գազայի հատվածում և Լիբանանում՝ Բաղային կոչ է արել միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ, ներառյալ զենքի մատակարարումների էմբարգո, և երկիրը հեռացնել ՄԱԿ-ից:









































