Saturday, 04 07 2026
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Աստված թող մեզ բարոյական աջակցությունից ազատի, մնացածն ինքներս կանենք» կկարողանա՞նք ասել

Եթե «Վիքիպեդիայի» տեղեկատվությունը հավաստի է, հայոց ցեղասպանությունը ճանաչել է աշխարհի 35 պետություն, իսկ եթե ցանկից հանենք Հայաստանը և Օսմանյան Թուրքիան, որ 1921թ. չեղյալ է հայտարարել 1919թ. Կոստանդնուպոլսի ռազմական դատարանի վճիռը և ներում շնորհել պատերազմական հանցագործ ճանաչվածներին, պատկերն ավելի ամբողջական կլինի:

Այս առումով ելակետային է Առաջին համաշխարհային պատերազմի շրջանում՝ 1915թ. մայիսի 24-ին դաշնակից երկրների՝ Ռուսական կայսրության, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը, որն Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ գործադրած բռնությունները որակում է մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություն և սահմանում, որ պատերազմի ավարտին հանցագործները պատասխանատվության կենթարկվեն:

1965թ.-ից ի վեր, երբ Ուրուգվայը ճանաչել է հայոց ցեղասպանությունը, միակ երկիրը, որ հավատարիմ է մնացել 1915թ. մայիսի 24-ի հայտարարությանը, Ֆրանսիան է, որ օրենքով քրեականացրել է հայոց ցեղասպանության ժխտումը, բայց դա ներպետական իրավական ակտ է: Ռուսաստանի Դաշնությունը հայոց ցեղասպանությունը «ճանաչել է» պետական դումայի հայտարարությամբ, իսկ Մեծ Բրիտանիան առհասարակ խնդրին չի անդրադարձել:

Հայաստանում և Սփյուռքում չափազանցված սպասումներ կային ԱՄՆ կողմից ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Նախագահ Բայդենը 2021թ. ապրիլի 24-ի ավանդական ելույթում օգտագործեց «հայոց ցեղասպանություն» ձևակերպումը: Մինչ այդ, ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր են ընդունել Կոնգրեսի երկու պալատները:

Աշխարհաքաղաքական, Թուրքիայի հետ հարաբերությունների իրավիճակից կախված՝ վաղը, շատ հնարավոր է, ևս մի քանի կամ մեկ-երկու տասնյակ երկրի խորհրդարանականներ նույնպես ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունեն: Խնդիրն այն է, թե այդ քայլերն ի՞նչ ազդեցություն են գործում Թուրքիայի նկատմամբ:

Ավելի պարզ ասած՝ կոնկրետ Միացյալ Նահանգների նախագահի կողմից «հայոց ցեղասպանություն» բնորոշման օգտագործումը որևէ կերպ ազդե՞լ է, վաղն ազդելո՞ւ է հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու ջանքերին: Այդ ենթադրյալ, հնարավոր, հավանական ազդեցությունը դրակա՞ն է, թե՞ բացասական:

Երբ գործ ունենք պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության պահպանման իրոք էքզիստենցիալ առաջնահերթության հետ, պետք է կարողանանք սթափ եւ հնարավորինս ճիշտ գնահատել ցեղասպանության զուտ բարոյական ճանաչման համար պաշտոնական լոբբինգի, արտաքին քաղաքականության դրական և բացասական հետևանքների հաշվեկշիռը:

Որևէ մեկը կարո՞ղ է հիմնավոր բացատրության տալ, թե Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան Թուրքիային մարդկության և քաղաքակրթության դեմ գործած հանցանքների մեջ մեղադրող Մեծ Բրիտանիան «հայոց ցեղասպանություն» ինչո՞ւ չի ճանաչում կամ Ռուսաստանն ինչո՞ւ է բավարարվել պետդումայի «քնարական» հայտարարությամբ: Էլ չասած այն մասին, որ Բայդենի «հայոց ցեղասպանություն» ձևակերպումը որևէ կերպ չի նվազեցրել ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերակատարությունը, թուրք-ամերիկյան համագործակցությունը կոնկրետ դրանից դույզն-ինչ չի տուժել:

Մտակաղապարը կամ քաղաքական համոզմունքը, եթե ընդունենք, որ այդ տեսակետի գեներացիան բացառապես ազգային իղձերի դրսևորում է, որ «հայոց ցեղասպանության» ճանաչման գործընթացը Հայաստանի անվտանգային բաղադրիչ է, գործնականում որևէ հաստատում չունի: Հակառակը վկայող առնվազն երկու փաստ, մինչդեռ, կարող ենք նշել. «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով Երևանում ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելուց մեկ տարի անց Ադրբեջանը դիմեց ագրեսիայի և ոչ մի երկրի կողմից չդատապարտվեց:

ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատները ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունել են 2019թ.: Մեկ տարի անց Թուրքիան, ինչպես Էրդողանն է խոստովանել, մտավ Ղարաբաղ: ԱՄՆ գործող նախագահի վերաբերմունքն այն էր, որ հույս ունի՝ «հայերը կդիմանան»: Հայաստանը «դիմանալու» ռեժիմից, երեևի, դուրս կգա, եթե կարողանա ասել. «Աստված թող մեզ բարոյական աջակցությունից ազատի, մնացածն ինքներս կանենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում