Saturday, 04 07 2026
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել է, թե արդյոք ամրապնդելով պաշտպանության ոլորտի հարաբերությունները Հայաստանի հետ, Ֆրանսիան բավարա՞ր է համարում Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, և արդյոք Հայաստանը վտանգի տակ չէ:

Ծագումով հայ Կասբարյանը, որը նախքան նախարարի պաշտոնը ստանձնելը, որպես պատգամավոր երկար ժամանակ գործունեություն է ծավալել Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի շրջանակներում, ընդունել է, որ Հայաստանը դեռ վտանգի տակ է, քանի որ բախվում է հարևան Ադրբեջանի մշտական ​​ագրեսիային, որի ծավալապաշտական ​​նկրտումները շատ ուժեղ են։ Նա միաժամանակ վստահեցրել է, որ Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին և, թերևս, Եվրոպայի միակ երկիրն է, նույնիսկ միակ արևմտյան երկիրը, որն այդքան մոտ է Հայաստանին, և ոչ միայն խոսքով։

«Ֆրանսիան շատ ակտիվ աջակցություն է ցուցաբերում Հայաստանին համագործակցության միջոցով։ Դա անում է՝ մատակարարելով պաշտպանական սարքավորումներ: Կարծում եմ՝ Ֆրանսիան միակ եվրոպական երկիրն է, որը պաշտպանական տեխնիկա է մատակարարում Հայաստանին։ Ես ողջունում եմ պարոն Լըկորնյուի գործողությունները, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր աշխատել են, որ Ֆրանսիան ամրապնդի իր ռազմավարական գործընկերությունը և նպաստի բազմաթիվ թշնամիներով շրջապատված այս փոքր պետության պաշտպանությանը»:

Գիյոմ Կասբարյանը պարզաբանել է, որ Հայաստանը մի երկիր է, որը վտանգված է և Ֆրանսիայի հետ կիսում է բազմաթիվ արժեքներ՝ սկսած ժողովրդավարությունից։ «Այդ պատճառով ես, իհարկե, միշտ աջակցելու եմ հայերին, ինչպես և կառավարությունը, ինչպես միշտ աջակցել է Ֆրանսիան»,- ասել է նախարարը և հույս է հայտնել, որ Ֆրանսիան՝ որպես եվրոպական երկիր, որը Հայաստանին ցուցաբերվող աջակցության առաջնագծում է, կշարունակի այդ կուրսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում