Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկին հեռացրել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին նշված է Ուկրաինայի նախագահի ստորագրած հրամանում։«Նիկոլայ Նիկոլաևիչ Օլեշչուկին ազատել Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնից», – նշված է փաստաթղթում։Ավելի վաղ Wall Street Journal թերթը, հիմնվելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ օդաչուի սխալի հետևանքով Ուկրաինան կորցրել է իրեն փոխանցված ամերիկյան F-16 կործանիչներից առաջինը:Ամերիկացի մեկ այլ պաշտոնյա, որի անունը չի նշվում, Reuters գործակալությանը հայտնել է, որ ինքնաթիռի կործանումը պայմանավորված չէ ռուսական զորքերի գործողություններով:








































