Saturday, 04 07 2026
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած

Մեր պատասխանը՝ «Չեմբեռլենին»

Երեւանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հայտարարել է, որ ռուսական կողմը հաստատակամ է շարունակելու և զարգացնելու երկկողմ համագործակցությունը 1997թ. օգոստոսի 29-ի համաձայնագրում ամրագրված սկզբուների հիման վրա։

Եթե թարգմանությունը բնագրին համահունչ է, ապա գործ ունենք դիվանագիտական անփութության հետ։ Էթիկետը պահանջում էր ասել, որ ռուսական կողմը պատրաստ է հավատարիմ մնալ «Բարեկամության և համագործակցության մասին» ՌԴ և ՀՀ միջև 1997թ. օգոստոսի 29-ի պայմանագրով ստանձնած պարտավորություններին։

Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններն, ինչ խոսք, վերբեռնման կարիք ունեն, բայց «Բարեկամության և համագործակցության մասին» 1997թ. օգոստոսի 29-ի համաձայնագիրը այդ առումով լուրջ փաստաթուղթ չէ։ Նույն անվանմամբ և նույնաբովանդակ պայմանագիր Ռուսաստանը ստորագրել է նաև Ադրբեջանի, ինչպես նաև՝ Ուկրաինայի հետ։

Եվ ի՞նչ, ռուս-ուկրաինական պայմանագիրը խանգարու՞մ է, որ այսօր Ռուսաստանը հայտարարի, որ «Ուկրաինա պետություն գոյություն չունի, չկան սահմաններ, կա Նովոռուսիա»։ Ամենևին էլ չի խանգարում։ Ինչպես հայ-ռուսական պայմանագիրը չի խանգարում, որ Ռուսաստանն ասի, թե «հայ-ադրբեջանական սահմանը դելիմիտացված, դեմարկացված չէ, ուստի դժվար է որոշել՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին»։

Այս առումով ավելի հստակ է «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին» հայ-ռուսական 1991թ. դեկտեմբերի 29-ի պայմանագիրը, որի առաջին հոդվածը սահմանում է. «Բարձր պայմանավորվող կողմերն իրենց հարաբերությունները կզարգացնեն որպես բարեկամ երկրներ: Նրանք պարտավորվում են անշեղորեն առաջնորդվել իրենց պետությունների սուվերենության և անկախության, հավասարության և միմյանց ներքին գործերին չմիջամտելու, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ներառյալ տնտեսական և ճնշման այլ միջոցները, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման և միջազգային իրավունքի այլ հանրաճանաչ նորմերի սկզբունքներով»:

Ընդ որում, բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են հարաբերությունները զարգացնել որպես բարեկամ երկրներ: Սա նշանակում է, որ կողմերը փոխադարձաբար ընդունում են միմյանց միջև վիճելի հարցերի բացակայությունը, իսկ այդպիսիք ծագելու դեպքում պարտավորվում են կարգավորել բացառապես խաղաղ-բանակցային ճանապարհով:

Այդ պայմանագիրը ունի նաև մեկ չափազանց կարևոր հոդված. կողմերը պայմանավորվում են երրորդ երկրների հետ այնպիսի հարաբերություններ չկառուցել, որոնք մյուսի համար սպառնալիք կամ սպառնալիքի աղբյուր կլինեն:

Երրորդ տարին է՝ Ռուսաստանը բարձրաձայնում է, թե արդյոք այս պայմանագիրը չեղյալ է հայտարարվել կամ ճանաչվել ուժը կորցրած։ Որքան հայտնի է, 1997թ. օգոստոսի 29-ի պայմանագիրը նման նորմ չունի։ Եվ եթե այդպես է, ապա հայ-ռուսական հարաբերությունների վերբեռնման հիմք կարելի է ընդունել հետխորհրդային շրջանի առաջին պայմանագիրը, որն, ամեն ինչից զատ, նաև փոխադարձ անվտանգության, այսինքն՝ միմյանց նկատմամբ ռազմական հարձակում չձեռնարկելու մասին է։

Արտաքին գործերի նախարարի, փոխնախարարի, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մակարդակով Հայաստանին սպառնում է Ուկրաինայի ճակատագրով, իսկ Ադրբեջանի հետ զարգացնում ռազմավարական-գործընկերային հարաբերություններ, որոնք Հայաստանի համար էքզիստենցիալ սպառնալիք են: Թվում է, սա է մեր պատասխանը «Չեմբեռլենին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում