Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Իսրայելի ռազմական հետախուզության պետը ՀԱՄԱՍ-ի հարձակման համար պատասխանատվություն է ստանձնել

Հոկտեմբերի 7-ից առաջ հետախուզության ձախողումների համար ամենամեծ պատասխանատվությունը ծանրացած է իմ ուսերին,- օգոստոսի 21-ին հայտարարել է Իսրայելի ռազմական հետախուզության արդեն նախկին պետ գեներալ-մայոր Աարոն Խալիվան։ «Մենք չենք կատարել մեր ամենագլխավոր խնդիրը՝ չենք կանխել պատերազմը։ Պատասխանատվությունը խոստովանելու համար պետք են քայլեր, ոչ թե խոսքեր»,-ասել է նա։

Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելը Գազայի հատվածից ենթարկվել է ՀԱՄԱՍ-ի զանգվածային հարձակմանը։ Այդ առթիվ միջազգային մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան։ Փորձագետները տարակուսանք հայտնեցին, թե ռազմական հետախուզությունը եւ «Մոսադն» ինչպես կամ ինչու են վրիպել։ Տարածված վարկած կա, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումը «ձեռնտու է վարչապետ Նաթանյահուին, հնարավորություն, որ նա հակապաղեստինյան պայքարի շուրջ համախմբում ապահովի եւ պահպանի իշխանությունը»։

Ռազմական հետախուզության նախկին պետի խոստովանությունը վկայում է, որ Նաթանյահուի դեմ բանակը տրամադրված չէ, թեև նա պաշտպանության նախարար Գալանտի հետ լուրջ տարաձայնություններ ունի։ Իսրայելական աղբյուրներն այս ֆոնին ուշագրավ տեղեկություն են հայտնում՝ գրեթե կրկնակի աճել է ԱՄՆ-ից եւ Կանադայից հրեա վերաբնակիչների ներհոսքը։ Եվ դա այն դեպքում, երբ ՀԱՄԱՍ-ի հարձակման առաջին օրերին շատ մեկնաբաններ գրեթե համոզված էին, որ Իսրայելում բնակվող, բայց ԱՄՆ քաղաքացիություն ունեցող «մեկ միլիոն հրեաների մեծ մասը կլքի պատմական հայրենիքը»։

Երկու՝ հարավային եւ հյուսիսային, ճակատում պատերազմի մեջ գտնվող Իսրայելից զանգվածային արտագաղթի մասին տեղեկություններ չկան։ Իհարկե, մեծ է ԱՄՆ աջակցության գործոնը, բայց ներքին համախմբվածությունը, ինչպես նաեւ ամեն ինչ հետպատերազմական պայմաններում քննարկելու շուրջ լռելյայն համաձայնությունը չափազանց կարեւոր են։

Տեղեկություն է տարածվել, որ խորհրդարանի պատգամավոր, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Այզենկոտը վարչապետ Նաթանյահուին առաջարկել է փոխել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցող թիմի ղեկավար Բեռնեային, ով «Մոսադի» տնօրենն է։ Իր տեսակետն Այզենկոտը հիմնավորել է նրանով, որ Բեռնեան «արաբերեն չի խոսում»։ «Հարկավոր է նշանակել մարդու, ով հասկանում է հակառակ կողմի լեզուն, գիտի նրա մենթալիտետը»,- ասել է ԶՈՒ ԳՇ նախկին պետը։

Ասվածը, կարծես, մանրուք չէ։ Այզենկոտը հրապարակայանցրել է, որ պատերազմի առաջին օրերից «Մոսադի» տնօրենը «ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների մեջ է, բայց դեռ ոչ մի արդյունքի չի հասել»։ Այդ հայտարարությունը վկայում է, որ Իսրայելում պատրաստ են պայմանականություններից վեր կանգնել, որպեսզի ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններում որեւէ լուծում գտնվի։

Պաշտոնից հեռացած Խալիվան առաջարկել է ստեղծել հատուկ հանձնաժողով՝ պարզելու պատերազմի բոլոր հանգամանքները։ «Մենք դրժել ենք բոլոր երդումները։ Ես ամեն ինչ արել եմ, որպեսզի հավատարմորեն ծառայեմ Իսրայելին, բայց պարտքս չեմ կատարել։ Այդ պատճառով պաշտոնից հրաժարվելու որոշում եմ ընդունել՝ համաձայն այն սկզբունքների, որոնցով դաստիարակվել եւ ուսուցանել եմ մարտիկների եւ հրամանատարների մի քանի սերնդի»,- հայտարարել է գեներալ Խալիվան։

Պատերազմից հետո նրան կդատե՞ն։ Գուցե։ Բայց նա կմնա որպես արժանապատիվ զինվորական, որովհետև երկրին պատուհասած սպառնալիքի պատասխանատվությունը ոչ թե ուրիշների, այլ՝ իր ուսերին ծանրացած է տեսնում։

Որքա՞ն է երկար այս մակարդակին հասնելու Հայաստանի ճանապարհը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում