Monday, 27 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Ալիևը «կանաչ լույս է վառել»: Հարավ-Կովկասյան երկաթուղին՝ «տրոյական ձի՞»

Ռուսաստանյան մամուլը Վլադիմիր Պուտինի Բաքու այցի արդյունքների գնահատման հարցում չափավոր լավատես է: Այս ընդհանուր ֆոնի վրա առանձնանում է Regnum-ի վերլուծականը, որ, կարծես, երկու հիմնական թեզի վրա է կառուցված: Առաջինը վերաբերում է թուրք-ադրբեջանական հարաբերություններին: Հեղինակի բնորոշմամբ՝ «Ղարաբաղում լիակատար վերահսկողություն հաստատելուց հետո Ալիևը կարող է առանց Անկարայից սպասումների որոշումներ ընդունել»:

Հատուկ ընդգծվում է, որ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին «Ադրբեջանի նախագահը պատվավոր հյուր էր, իսկ ահա Էրդողանն այնտեղ չկար»: Հասկացվում է, որ Թուրքիայի նախագահը չի հրավիրվել, որովհետև ռուս-թուրքական հարաբերությունները բարդ են: Հեղինակին, երևի, միայն զգուշավորությունն է ետ պահել, որպեսզի չասի, որ շուրջ մեկ տարի է՝ Էրդողանը Պուտինին սպասում է Անկարայում, իսկ Ռուսաստանի նախագահը պետական այց է կատարում Բաքու:

Բայց նա այդ միտքը փոխանցում է, երբ Պուտին-Ալիև բանակցությունների «կարդինալ հարց» է որակում հայ-ադրբեջանական կարգավորումը և եզրակացնում, որ «Ալիևը Ռուսաստանի բացառիկ միջնորդության ճանապարհին կանաչ լույս է վառել, մնում է ունենալ Երևանի համաձայնությունը, որն շատ դժվար է լինելու ստանալ, քանի որ Հայաստանը գտնվում է Արևմուտքի ազդեցության տակ»:

Regnum-ը քառորդ դար եղել է ԼՂ հարցում Մոսկվայի դիրքորոշման ոչ պաշտոնական խոսափողը, և այս մեկնաբանությունը բոլոր առումներով ուշադրության արժանի է: Պուտին-Ալիև համատեղ հայտարարության տեքստում 2020-2022 թվականների եռակողմ համաձայնություններին հղումը, երևի, հայ-ադրբեջանական կարգավորմանը Մոսկվայի մոդերատորության վերականգնմանն Ալիևի համաձայնության հրապարակայնացում է:

Հայաստանի ԱԳՆ-ն, եթե դիվանագիտական ձևակերպումներից վերացարկվենք, փաստացի այդ հնարավորությունը մերժել է՝ Ռուսաստանին որակելով «ոչ անկողմնակալ»: Բաքվում Պուտինն ասել է, որ Ալիևի հետ բանակցություններից հետո կկապվի Հայաստանի վարչապետի հետ և քննարկումների մասին կպատմի նրան:

Անցել է երեք օր, Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին տեղեկություն դեռևս չկա: Հայաստանի ԱԳՆ-ի մեկնաբանությունը Կրեմլում ընդունել են որպես մերժում՞ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ասելիք այլևս չունի՞:

Ստեղծվում է չափազանց բարդ իրավիճակ: Քաղաքականության մեջ «անկեղծ ցանկություն» չկա: Ի՞նչն է Իլհամ Ալիևին ստիպել, որ հայ-ադրբեջանական կարգավորման Մոսկվայի մոդերատորության վերականգնման համար «կանաչ լույս է վառել»: Ադրբեջանցի մի շարք քաղաքագետներ գտնում են, որ եթե «Զանգեզուրի միջանցքի» հարցում «Հայաստանին հաջողվել է միջազգային աջակցություն ապահովել, ապա Բաքուն ինչու՞ պիտի շահագրգռված լինի, որ այնտեղ հսկողություն իրականացնի Ռուսաստանը»:

Բաքվի մամուլում տեսակետ է շրջանառվել, որ Հայաստանում ռուսական ընկերությունները «կարող են տնտեսական գործունեությունը դադարեցնել»: Այդ համատեքստում ընդգծված է նաև «Հարավ-Կովկասյան երկաթուղիները»: Սա խիստ վտանգավոր անոնս է: Բացառված չէ, որ խնդիրը Պուտին-Ալիև բանակցություններում քննարկվել է: Բանն այն է, որ երբ 1967թ. Անդրկովկասյան երկաթուղու վարչությունից ադրբեջանական երկաթուղիներն առանձնացվել են, կազմավորվել է Ադրբեջանի երկաթուղիների վարչություն, և Սյունիքով անցնող երկաթգծի կառավարումն անցել է Բաքվին: Հայաստանի երկաթուղիները կոնցեսիոն կառավարման պայմանագրով տրված են Ռուսաստանի կառավարմանը: Ի՞նչ կարգավիճակ ունի Մեղրիի երկաթգիծը, որը փաստացի գոյություն չունի: Հայաստանը կարո՞ղ է դրա նկատմամբ սուվերենություն հաստատել: Իսկ եթե «Հարավ-Կովկասյան երկաթուղին» այն «հանձնի՞» Ադրբեջանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում