Sunday, 26 07 2026
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Լարսը բաց է
Կրակոցներ՝ Արարատի մարզում
12:45
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
12:15
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Ավտովթար՝ Սևան-Մարտունի ճանապարհին․ կան վիրավորներ
11:45
ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Կիևի ուղղությամբ
Նոր Խարբերդում քննարկվել են բնակիչների բարձրացրած խնդիրների լուծումները
11:15
2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
Տեղումներ չեն սպասվում
Սուրեն Պապիկյանի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Տնտեսությունում հայտնվեցինք նույն իրավիճակում, ինչ 22-ին անվտանգային

Բատկայի խորհրդավոր լռությունը

Հուլիսի 28-ին, երբ Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում ընդունում էր Ռազմա-ծովային ուժերի զորահանդեսը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներկա չէր։ Մինչդեռ նախորդ երկու օրերին նա Ռուսաստանի նախագահի հետ կատարյալ առանձնության պայմաններում բանակցություններ էր վարել։ Դրանց արդյունքների մասին կողմերն այդպես էլ որեւէ տեղեկություն չտարածեցին։

Ռուսաստան-Բելառուս հարաբերությունների մասին, սակայն, հնարավոր եղավ գոնե մոտավոր պատկերացում կազմել ռուսաստանյան մամուլի մի շարք հրապարակումներից: Իշխող տպավարություն էր, որ Պուտին-Լուկաշենկո բանակցությունները, մեղմ ասած, արդյունավետ չէին: Ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկը նույնիսկ ձեւակերպել էր, որ Լուկաշենկոն «կրակի հետ է խաղում՝ եվրոպական երեսունհինգ երկրների քաղաքացիների համար մինչեւ տարեվերջ Բելառուս մուտքի կատարյալ ազատ ռեժիմ սահմանելով»։

Ավելի էական է, որ Լուկաշենկոն Պուտինի հետ հանդիպումից ոչ ավելի, քան տասը օր առաջ, այցելել է Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջան և ընդունել զորքերը սահմանից զորանոցներ վերադարձնելու որոշում։ «Ուկրաինայից Բելառուսի դեմ հարձակման սպառնալիք չկա, մենք պետք է ցույց տանք, որ ինքներս էլ նման նպատակ չունենք»,- անվտանգության խորհրդի արտագնա նիստին հայտարարել է Բելառուսի նախագահը։

Երրորդ օրն է՝ ուկրաինական զորախումբը մտել է Ռուսաստանի սուվերեն տարածք, Կուրսկի մարզի տասնյակ բնակավայրերում կատաղի մարտեր են ընթանում։ Ըստ որոշ աղբյուրների՝ ուկրաինական զորախումբն ավելի քան 300 քառակուսի կիլոմետր ռուսաստանյան տարածք է վերահսկում։

Այս պահի դրությամբ վերջին տեղեկությունն այն է, որ կողմերը «խրամատավորվում են»։ Դա նշանակում է, որ Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ պետի հավաստիացումը, թե «հակառակորդը ջախջախվել եւ ետ է շպրտվել», իրականությանը չի համապատասխանում։ Այլ աղբյուրներ ասում են, որ աֆրիկյան «ճակատից» Մոսկվան ետ է կանչում «վագներականներին» և ուղարկելու է Կուրսկ։

Երրորդ օրն է՝ Բելառուսի նախագահի կողմից ոչ մի հայտարարություն չի հնչում։ Այն, որ ՀԱՊԿ-ը «թղթե վագր» է, և Ղազախստանը կամ Ղրղզստանն Ռուսաստանին ռազմական օժանդակություն չեն ցուցաբերում, ոչ էլ քաղաքական աջակցություն են հայտնում՝ ակնհայտ է և հիմնականում հասկանալի։ Բելառուսի պարագան բոլորովին այլ է։

Ռուսաստանը եւ Բելառուսը ֆորմալ առումով Միութենական պետություն են։ Այդ իմաստով մարտական գործողություններ ընթանում են նաեւ Բելառուսի տարածքում։ Բայց Լուկաշենկոն ոչ միայն ռազմական օգնություն հասցնելու քայլ չի ձեռնարկում, այլեւ նույնիսկ քաղաքական հայտարարություն չի անում։

Այո, հնարավոր է ենթադրել, որ Պուտինը փորձել է համոզել Լուկաշենկոյին բացել երկրորդ ճակատ՝ հյուսիսում Ուկրաինայի դեմ, բայց Լուկաշենկոն կարող է չհամաձայնել: Հնարավոր է, որ ուկրաինական ճեղքումը սկզբնական պլանով ուղղված է եղել Բելառուսի դեմ, և Պուտին-Լուկաշենկո հանդիպումից հետո Կիևը փոխել է հարվածի ուղղությունը՝ վստահ լինելով, որ Մինսկն իրեն չի անհանգստացնելու:

Ո՞րն է Լուկաշենկոյի դիրքորոշումը՝ Բելառուսը զերծ պահել ռազմական ուղղակի բախումից, թե նա ավելի հեռագնա նպատա՞կ է հետապնդում: Արեւմտյան որոշ վերլուծաբաններ կարծիք են հայտնել, որ Լեհաստանը, Հունգարիան եւ Ռումինիան «կարող են Ուկրաինային տարածքային պահանջներ ներկայացնել»: Նման խնդիր ունի նաեւ Բելառուսը, որի տարածքի մի զգալի մասը նախկինում պատկանել է Լեհաստանին: Գուցե Լուկաշենկոն զգուշանում է, որ կկնքվի նոր «Մոլոտով-Ռիբենտրոպ պա՞կտ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում