Հենց Թրամփի օրոք ԱՄՆ-ը սկսեց պատժամիջոցների մրցավազքը Ռուսաստանի դեմ, այս առումով Մոսկվայի համար որևէ էական տարբերություն չկա. նշել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ու հավելել, որ Միացյալ Նահանգների քաղաքական վերնախավը, որի ներկայացուցիչն է նաև նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, տառապում են ռուսաֆոբիայով։
«Մենք երբեք չենք կրել և չենք կրում վարդագույն ակնոցներ։ ԱՄՆ թեկնածուներից մեկը (Դոնալդ Թրամփը – խմբ.), Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական էլիտայի ներկայացուցիչ է, որն այժմ բացարձակապես տառապում է տոտալ ռուսաֆոբիայից», – ասել է Պեսկովը:








































