Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Վաշինգտոնը քարտ բլա՞նշ է տալիս Հայաստանին, թե՞ թողնում Բաքվի դեմ մենակ

«Դա մի հարց է, որի պատասխանը կողմերը պիտի տան», ասում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը, ի պատասխան Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ Ազատության հարցի: Ինչպես հայտնի է, Իլհամ Ալիեւն օրերս բարձրաձայնեց, թե դիմել են Երեւանին, որպեսզի միասին խնդրեն ԵԱՀԿ-ին լուծարել խումբը եւ դրա հետ կապված ենթակառուցվածքները, այսինքն՝ համանախագահությունը:

Ալիեւը հայտարարել է, թե, եթե Երեւանը մերժի այդ առաջարկը, կնշանակի, որ «շարունակում է Ադրրբեջանի հանդեպ տարածքային հավակնությունը»: Եվ ահա, դրա վերաբերյալ հարցին ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը արձագանքում է, որ այդ հարցի պատասխանը պետք է տան կողմերը իրենք: Վաշինգտոնն այդպիսով պատասխանատվությունը թողնում է Երեւանի վրա: Բայց, այդուհանդերձ դա պատասխան չէ: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ բոլոր երկրները, եւ նաեւ համանախագահ երկրների եռյակը պետք է թերեւս հստակ դիրքորոշում արտահայտեն, թե արդյո՞ք իրենք համարում են, որ խմբի գոյությունը այլեւս ավելորդ է եւ խումբն ու համանախագահությունը պետք է լուծարվեն:

Թե՞ ամերիկացի դիվանագետը իր պատասխանով Երեւանին տալիս է որոշակի քարտ-բլանշ, ըստ էության հավանության չարժանացնելով Ալիեւի միտքը եւ ասելով, որ պետք է որոշեն կողմերը: Այսինքն, եթե կողմերը չորոշեն, ապա Մինսկի խումբը պետք է շարունակի առնվազն դե յուրե գոյությունը, որքան էլ դե ֆակտո այսօր այն չի գործում: Միեւնույն ժամանակ, Ալիեւը Երեւանի հանդեպ կիրառում է շանտաժ՝ եթե չընդունեք առաջարկը, ուրեմն ունեք տարածքային հավակնություն: Հետեւաբար այստեղ եւս շատ կարեւոր է հենց համանախագահ երկրների դիրքորոշումը, առնվազն հստակեցնելու համար, որ Մինսկի խմբի համանախագահությունը երբեք էլ չի եղել Ադրբեջանի տարածքային ամբողջության մասին:

Մինսկի խմբի համանախագահությունը եղել է արցախյան հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման մասին, միջազգային սկզբունքների հիման վրա: Եթե համանախագահները այդ հարցում Երեւանին թողնեն Բաքվի դեմ դե ֆակտո մենակ, ապա մեծ է հավանականությունը, որ Ադրբբեջանը իր շանտաժի միջոցով կարող է Երեւանից կորզել նաեւ այդ համաձայնությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում