Monday, 27 07 2026
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Պուտինը կկրկնի՞ Ստալինի գայթակղությունը
11:50
Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ
11:30
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի
Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ նախագահ աշ-Շարաա
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս պատճառելու համար
10:50
ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը քայլեր է հրապարակել
10:30
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Դեսպան Ղևոնդյանն ու Երսայիլ Նագասպաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան փոխգործակցությունն արդյունաբերության ոլորտում
10:10
Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ
Ոչ մի ՆԱՏՕ֊ի ստանդարտ բանակը բանակ չի դարձնի, եթե արմատախիլ չարվեն սովետա֊գողական բարքերը
09:50
Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
Գենդերային հավասարության ապահովումը ՄԻՊ գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ տեղի է ունեցել աշխատաժողով
09:30
Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը Կոտայքում
09:10
Մեկ զոհ, 29 վիրավոր. Բեռլինում շքերթի վրա հարձակվողը սպանվել է
Կնասպանության դեպքերն ավելացել են. ազդարարող քաղաքացին դարդ է պետության համար
08:50
Հրաձգություն փառատոնի ժամանակ. կա երկու զոհ, հինգ վիրավոր
«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության դիրքավորման հաջողությունները
Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան իր «սև գործն արել» է և պետք է հեռանա
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Երբ գալիս է Էրդողանը

BBC-ն հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Քեմերոնը զայրացած է Շոտլանդիայի կառավարության ղեկավար Համզա Յուսաֆի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպումից, որ տեղի է ունեցել կլիմայի հարցերով խորհրդաժողովի շրջանակներում: Քեմերոնը դժգոհություն է հայտնել, որ հանդիպումը կայացել է առանց Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի՝ ինչպես պահանջում է պետական արարողակարգը: Շոտլանդիան, ինչպես եւ բրիտանական մյուս ինքնավարությունները, ունի արտաքին կապեր ստեղծելու իրավասություն, բայց միայն՝ կենտրոանական կառավարության ԱԳՆ համաձայնությամբ եւ մասնակցությամբ:

Ինչու՞ չի պահպանվել արարողակարգը: Շոտլանդիայի կառավարությունից պարզաբանել են, որ ԱԳՆ ներկայացուցիչը տեղեկացվել է Յուսաֆ-Էրդողան հանդիպման մասին, բայց ուշացել է, եւ իրենք չէին կարող Թուրքիայի նախագահին սպասեցնել տալ: Ըստ երեւույթին, Լոնդոնին անհանգստացրել է ինքնին փաստը: Համզա Յուսաֆը Շոտլանդիայի պատմության մեջ առաջին իսլամադավան գործիչն է, որ խորհրդարանի պատգամավոր է ընտրվել: Այս տարվա մարտ ամսին նա Շոտլանդիայի ազգային կուսակցության ներքին քվեարկությամբ ձայների մեծամասնություն է ստացել եւ նշանակվել կառավրության ղեկավար:

Համզա Յուսաֆը ծնվել է Գլազգոյում՝ պակիստանցի ներգաղթյալի ընտանիքում: Շոտլանդիայի ազգային կուսակցությունը 2014թ. նախաձեռնել է Միացյալ թագավորությունից անկախության հանրաքվե, իսկ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո մշտապես հանդես է գալիս հատուկ կարգավիճակ ունենալու պահանջով: Ազգային կուսակցությունը ներկայացված է նաեւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, քաղաքական ազդեցությամբ Միացյալ թագավորության երրորդ ուժն է համարվում: Եւ միջազգային շատ բարդ հարաբերությունների համատեքստում Թուրքիայի նախագահի եւ Շոտլանդիայի կառավարության ղեկավարի հանդիպումը ոչ մի առումով շարքային-արարողակարգային չէ:

Ասել, թե Թուրքիայի նախագահը եւ Շոտլանդիայի առաջին նախարարը չեն կանխատեսել Լոնդոնի արձագանքը, միամտություն կլիներ: Ըստ երեւույթին, հանդիպումը հենց այդ նպատակով էլ կազմակերպվել է՝ որպես «ստուգողական կրակոց»: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը, ինչպես BBC-ն է տեղեկացված, զգուշացրել է, որ կենտրոնական կառավարությունը կարող է սահմանափակել Շոտլանդիային օգնությունը: Շոտլանդիայի առաջին նախարարը պաշտոնն ստանձնում է Անգլիայի թագավորին երդմամբ, որից հետո միայն ստանում ռեգիոնալ կառավարություն ձեւավորելու եւ խորհրդարանի ընդունած տեղական նշանակության օրենքները վավերացնելու իրավասություն:

Թուրքիան Եվրոպայի հետ բարդ հարաբերություններ ունի, ձգտում է Մերձավոր Արեւելքում ինքնահաստատման: Տարածաշրջանը պատմականորեն Մեծ Բրիտանիայի ազդեցության գոտի է եղել, ներառյալ Պաղեստինը, որտեղ ներկայումս պատերազմ է: Թուրքիան հանդես է գալիս 1967թ. սահմաններում անկախ Պաղեստին հռչակելու նախաձեռնությամբ, որի անվտանգության երաշխավոր լինելու հավակնություններ ունի: Իսլամական համագործակցության կազմակերպությունը եւ արաբական երկրները ձեւավորել են աշխատանքին խումբ, որ մշակել է իսրայելա-պաղեստինյան կարգավորման առաջարկությունների փաթեթ:

Դեկտեմբերի 8-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Ֆիդանը այն ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին: Առաջարկությունները ներկայացվել են նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ մյուս երկրներին՝ Ռուսաստանին, Չինաստանին, Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային: Արձագանքների մասին տեղեկություններ դեռեւս չկան: Հնարավոր է՝ Շոտլանդիայի առաջին նախարարի հետ Թուրքիայի նախագահի հանդիպումը Լոնդոնն ընկալել է Շոտլանդիայում անջատողական տրամադրությունների հավանական զարթոնքի կտրվածքով, եւ Քեմերոնի զայրույթը ոչ այնքան Էդինբուրգի կառավարության ղեկավարի, այլ Թուրքիայի նախագահի դեմ է, որ ակնհայտորեն փորձում է եվրոպական երկրների համար խնդիրներ ստեղծել:

Այս համապատկերում, թերեւս, պետք է դիտարկել Բաքվի ,,Ազերթաջ,, պետական գործակալության թղթակցի արտաքսումը ֆրանսիական Նոր Կալեդոնիայից, որտեղ վերջին շրջանում մի քանի հանրահավաքներ են կազմակերպվել անկախություն հռչակելու կարգախոսերով: Մի քանի ցուցարարներ ՄԱԿ-ի եւ Նոր Կալեդոնիայի դրոշի հետ բարձրացրել են նաեւ Ադրբեջանի դրոշը, իսկ Հունաստանի վարչապետի հետ բանակցություններից հետո Թուրքիայի նախագահը Ֆրանսիային քննադատել է Հայաստանին «սպառազինելու» համար: Էրդողանը Ֆրանսիային հիշեցրել է, որ Հարավային Կովկասում փորձում էր հաստատվել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, բայց «մնաց ձեռնունայն»: Վերջին շրջանում որոշակի աշխուժություն կա հայ-բրիտանական հարաբերություններում: Շոտլանդիայի առաջին նախարարի հետ Էրդողանի ցուցադրական հանդիպումը, թերեւս, նաեւ այդ ուղղությամբ Լոնդոնին հղած ազդա՞կ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում