Sunday, 26 07 2026
Գերմանիա՞, թե՞ Ֆրանսիա
3 զոհ, 4 տուժած․ ՆԳՆ-ն՝ ավտովթար-հրդեհից մանրամասներ է հայտնել
ՏԿԵ նախարարն այցելել է «Թեհրան-հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել են մոխրացած դիեր
20:00
Իրանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լավրով-Արաղչի հեռախոսազրույց
Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի դեմ միջոցառումներ են իրականացվել
Սևանում բախվել են մոտորանավակներ
Լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձը ձերբակալվել է
ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է Թեհրանի Միլադ աշտարակ
Կանանց գումարտակի շարքերը համալրել է Անի Մինասյանը՝ անցնելով 6-ամսյա ժամկետային զինծառայության
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն
Վարդավառը Իջևանում. Նիկոլ Փաշինյան
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:45
Գուտերեշը ողջունել է Սիրիայի առաջընթացն անցումային փուլում
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
17:15
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Շնորհավորում եմ մեր հրաձգության հավաքականին. Ժաննա Անդրեասյան
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
16:15
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 26-ին
15:45
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
Հուլիսի 26-31-ը Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
15:15
Ռումինիան բողոք կներկայացնի ՌԴ-ին
Տոկաևի «ձեռնալվան» Պուտինին «կտանի՞ Ստամբուլ»
14:45
Հորմուզի նեղուց. Իրանն ու Օմանը բանակցում են
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

Ինչի է պատրաստվում Բաքուն. Ալիեւի նոր արտահերթը

Ադրբեջանի նախագահը կայացրել է 2024 թվականի փետրվարի նախագահի արտահերթ ընտրություն անցկացնելու մասին որոշում: Հերթական ընտրությունն Ադրբեջանում պետք է լիներ 2025 թվականին: Փաստորեն, Ալիեւը հերթական ընտրության ժամկետից մեկ տարի առաջ գնում է արտահերթի: Այդ որոշումը իհարկե ինքնին ուշագրավ լինելով, առավել մեծ ուշադրության է արժանանում այն հանգամանքի բերումով, որ ունի նախադեպ: Ալիեւը փաստորեն երկրորդ անգամ անընդմեջ նախագահի հերթական ընտրության փոխարեն անցկացնում է արտահերթ ընտրություն: Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանում կարծես թե չկա առանձնապես թեժ ներքաղաքական պայքար եւ ուժեղ ընդդիմություն:

Ադրբեջանի նախագահը նույն որոշմանը գնաց 2018 թվականի նախագահի հերթական ընտրությանն ընդառաջ: Այդ ընտրությունը պետք է լիներ 2018-ի հոկտեմբերին, սակայն Ադրբեջանի նախագահը որոշեց անցկացնել այն 2018 թվականի ապրիլին, առաջ բերելով ընտրությունը կես տարով: Ընդ որում առավել ուշագրավ էր այն, որ նա փաստորեն իր արտահերթ ընտրությունը ժամանակային առումով զուգահեռեց Հայաստանում սպասվող անցմանը, երբ նախագահի պաշտոնի ժամկետը սպառող Սերժ Սարգսյանը պետք է անցներ վարչապետի պաշտոնին, իսկ Հայաստանն էլ անցում կատարեր խորհրդարանական կառավարման մոդելի: Թե ինչու՞ Ալիեւը այդ ժամանակ գնաց այդպիսի «զուգահեռի», այստեղ կարծիքները տարբեր են: Ադրբեջանը մինչ այդ հայտարարում էր, որ սպասում է Հայաստանում իշխանության հարցի հանգուցալուծման՝ 2018-ի այդ անցման, որից հետո ակնկալում է «սուբստանտիվ բանակցություն» արցախյան թեմայով:

Բայց, Հայաստանում իրադարձություններն ընթացան այլ սցենարով, Հայաստանում ապրիլի եւ մայիսի երկու-երեք շաբաթների ընթացքում հասունացավ եւ տեղի ունեցավ իշխանափոխություն՝ թավշյա հեղափոխության մոդելով, որից հետո արդեն նաեւ արցախյան հարցում իրավիճակը ըստ էության հայտնվեց նոր իրողությունների ռեժիմում: Դրանից հետո երկու տարի՝ ըստ էության չկար կայուն բանակցային գործընթաց, թեեւ կային հանդիպումներ, բայց միեւնույն ժամանակ նաեււ չկար գրեթե որեւէ կրակոց սահմանին կամ շփման գծում: Ինչպես հետո պարզվեց սակայն, դա անդորր էր մեծ փոթորկից առաջ, որը ավարտվեց Արցախի լիակատար կորստով:

Միեւնույն ժամանակ դիտարկելի է թերեւս տարբերակը, որ Ալիեւը պատերազմական գործողությունների վերսկսում ծրագրել էր 2018-ի հոկտեմբերին, այդ պատճառով էլ ազատեց իր ձեռքերը նախագահի ընտրությունից եւ այն տեղափոխեց վեց ամիս առաջ, որպեսզի Հայաստանում Սերժ Սարգսյանի՝ նախագահից վարչապետ անցումն ավարտելուց հետո «սուբստանտիվ բանակցությամբ» ցանկալին չստանալու պարագայում գնա արդեն մասծտաբային պատերազմի, որի հավանականության մասին Սերժ Սարգսյանն էլ ակնարկում էր ընդհուպ վարչապետի պաշտոնին առաջադրվելու օրը խորհրդարանում: Սակայն, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը փաստացի խառնեց Ադբեջանի խաղաքարտերը, թեեւ ստացվում է, որ պատերազմը ոչ թե չեղարկեց, այլ ընդամենը հետաձգեց, եթե իհարկե դիտարկենք իրադարձությունները այդ սցենարային տրամաբանության մեջ:

Բոլոր դեպքերում, Ալիեւը գնում է առնվազն որոշակի սցեննարային կրկնության՝ դարձյալ «առաջ» է բերում նախագահի ընտրությունը եւ փաստորեն ազատում իր ձեռքերը փետրվարից հետո ընկած ժամանակահատվածի համար: Ի՞նչ մղումներ են այդ որոշման հիմքում: Ամենեւին բացառված չէ, որ դրանք անմիջական որեւէ առնչություն չունեն Հայաստանի հետ, թեեւ հենց բացառված չէ նաեւ հակառակը: Բոլոր դեպքերում, կասկածից վեր է, որ Հայաստանի համար այդ հնարավոր մղումները տարբեր դիտանկյուններից եւ սցենարային տարբեր մոդելներով ուսումնասիրելը եւ հասկանալը ունենալու է առանցքային նշանակություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում