Tuesday, 28 07 2026
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Արարատի մարզի որոշ հասցեներում գազանջատում է
13:30
Ավստրիան քննարկում է պարտադիր զինծառայության ժամկետը երկարացնելու հնարավորությունը
Նոր խաղահրապարակ՝ Էրեբունի վարչական շրջանում
13:10
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
12:50
Հզոր երկրաշարժ՝ Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում
Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ․ Պապիկյան
12:30
Սի Ծինփինը Սլովակիային կոչ է արել կառուցողական դեր կատարել Չինաստան-ԵՄ հարաբերություններում
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքան արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը
12:10
Ֆրանսիայում անտառային հրդեհներն ամենաուժգինն են երկրորդ համաշխարհայինից ի վեր
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
11:50
Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
11:20
Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
11:10
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
10:50
Ամերիկացիների միայն մեկ երրորդն է կողմ Իրանի դեմ պատերազմին
Սպասվում է առանց տեղումների եղանակ
10:30
Նեթանյահուի և Թրամփի հարաբերությունները լարվել են
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ուկրաինական ԱԹՍ-ները չեն կարողացել խոցել Պոդոլսկում Wildberries-ի լոգիստիկ համալիրը
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
09:50
Թրամփը կհանդիպի Զելենսկու ու Նեթանյահուի հետ
Լարսը բաց է
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:10
Ասիական կիսահաղորդիչային ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրել
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով

Պապից ավելի կաթոլիկ եւ ինքնաընդդիմություն չեն լինում

Օրերս լրագրողների հարցին ի պատասխան նախագահ Վահագն Խաչատրյանն ասել է, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է 1991 թվականին եւ ռուսների ասած՝ пошло – поехало: Երբ նրան քննադատում են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջապատից, ոչ միայն հասկանալի է, այլեւ՝ արդարացի. մինչեւ 1998թ. իշխանափոխությունը Հայաստանն իրոք Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք չի ճանաչել: Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը վկայել է, որ ԼՂ կարգավորման «Ընդհանուր պետություն» տարբերակի նախաձեռնությունն իրենն է, Հայաստանը պաշտոնապես այն ընդունել է որպես բանակցությունների հիմք:

Իսկ դա ենթադրում էր Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորում՝ պետական որոշակի ատրիբուտներով եւ ներքին իքնակառավարմամբ: Այդ տարբերակն Ադրբեջանը մերժել է, ինչպես ասում են՝ շեմքից: Հետագա բանակցություններն ընթացել են տարբեր՝ տարածքային փոխանակումներից մինչեւ ԼՂ միջանկյալ կարգավիճակի եւ հետաձգված հանրաքվեի վարիացիներով, բայց, ըստ էության, որեւէ հայտարարի գալու համար միշտ պահանջվել է Բաքվի համաձայնությունը: Ստատուս-քվոն, երբ Լեռնային Ղարաբաղը փաստացի Ադրբեջանից անկախ էր, գնահատվել է «անընդունելի»:

Միջազգայնորեն ճանաչվել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Երկու տասնամյակ Հայաստանը եւ Ադրբեջանը բանակցել են ԼՂ կարգավիճակի որոշարկման սկզբունքների եւ մեխանիզմների շուրջ: Դա, իհարկե, չի նշանակում, թե Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի անբաժանելի մաս, բայց եւ չի ենթադրում, որ Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի հետ կապ չունի: Բայց ի՞նչ իմաստ ունի բանավեճը:

Քառասունչորսօրյա պատերազմից հետո ԼՂ կարգավորման հայեցակարգը, առաջարկությունները, քննարկված տարբերակները կորցրել են գործնական նշանակությունը: Այսօր փաստացի հայկական Լեռնային Ղարաբաղ չկա: Եւ ոչ մի նշանակություն չունի, թե նախկինում ով ինչ եւ ինչպես է ասել: Քաղաքականությունը չափազանց առարկայական է, առաջնահերթություն է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, տարածաշրջանում նոր էսկալացիայի սպառնալիքի չեզոքացումը: Սա է իրավիճակը, որից ելքի հնարավորության շուրջ պետք է լինի քաղաքական-հանրային համախմբում, ինչն առաջին հերթին իշխանության խնդիրն է:

Որոշ պաշտոնյաներ, մինչդեռ, չչափակշռված հայտարարություններով հակառակ էֆեկտ են ստեղծում: Եթե մեր պաշտոնյաները հետեւեն, թե Բաքվի մամուլն ինչպես է արձագանքում իրենց հայտարարություններին եւ ինչ նենգամտությամբ է դրանք օգտագործում հենց իրենց դեմ, ապա կհամոզվեն, որ պապից ավելի կաթոլիկ, իրոք, չեն լինում: Ինչպես մեր ընդդիմությունը չի կարող ընդդիմախոսել իրեն, որովհետեւ ինքը նախկինում իշխանություն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում